Նոյեմբերի 27-ին Տավուշի մարզի Բերդ քաղաք է այցելել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նրան ուղեկցել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը : Փոխվարչապետը Բերդի տարածաշրջանի համայնքապետերի հետ քննարկել է Իջեւան-Բերդ ճանապարհի խնդիրը: Համայնքապետերի կողմից առաջարկ է եղել, որպեսզի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղից կառուցվի 8 կմ երկարությամբ ճանապարհ եւ այն միացվի Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհին, որը ապահով է ադրբեջանական զինուժի ոտնձգություններից :
Տեղեկացրել ենք, որ Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհի նորոգման հարցով Բերդի տարածաշրջանի 15 համայնքապետեր նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին:
Արմեն Գեւորգյանը ծանոթացել է խնդրին եւ հայտնել, որ Բերդի տարածաշրջանի մի շարք համայնքներ ապահով ճանապարհին կապող 8 կմ հատվածի շինարարության նպատակահարմարության հարցի վերաբերյալ ինքը կզեկուցի Սերժ Սարգսյանին:
Նա նաեւ հայտնել է, որ ձմռան նախաշեմին կնորոգվեն Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր –Բերդ ճանապարհի որոշ դժվարանցանելի ոլորաններ:
Կարդացեք նաև
Մինչ փոխվարչապետը ծանոթացել է հիմնահարցին, շուրջ մեկ ամիս Վազաշեն-Պառավաքար սահմանամերձ, վտանգավոր հատվածում ընթանում է նոր, 3.5 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը, որը լիովին չի ապահովում այդ հատվածում երթեւեկի անվտանգությունը:
Մենք գրավոր հարցումով դիմել ենք Տավուշի մարզպետին, թե այդ ճանապարհի կառուցման նպատակով երկրաբանական հետազոտություն կատարվե՞լ է , ո՞ր կազմակերպությունը, ինչքա՞ն ֆինանսավորմամբ է կատարում աշխատանքը, սակայն դեռ մարզպետարանից պատասխան չենք ստացել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հետևելով Բերդի տարածաշրջանի խիստ կարևոր ճանապարհային խնդրին,ավելի ու ավելի եմ համոզվում,որ Ղուլարյանը շուրջ տասնվեց տարի ինչ ուզում է, ոնց ուզում է,այնպես էլ անում է: Մի բան անում է, մի ուրիշ ներկայացնում և բոլորովին էական չէ թե քանի անմեղ մարդու է վարկաբեկել: Նրա համար ոչ կարգ կա,ոչ կանոն,ապրում է միանգամայն անպատժելիության մթնոլորտում:Նրա տեղը մի պարկեշտ մարդ լիներ,հիմա ինչ ,,օյին,, էին հանելի գլխին՝ մենակ տեր աստվածը գիտի:
Անհասկանալի է, այս ամենից փոխվարչապետը տեղյակ չէ, թե… Եթե տեղյակ չէ, ապա պետք է որ ինքնագործության և բյուջեից հատկացված միջոցներն աննպատակ ծախսելու համար մարզպետը պատասխանատվության ենթարկվի, չնայած ՎՊ-ի վերջին ստուգումների արդյունքները, որից մարզի ժողովուրդը քաջատեղյակ է, նույնպես օդում կախված մնացին:
Համենայնդեպս, ըստ հոդվածում լուսաբանված իրավիճակի, այս ամնեը նման է կազմակերպված նահանջի, որը հավանական է ժամանակավոր բնույթ է կրելու:
պարոն Ղուլարյանը պետական բյուջեի միջոցները սեփականի փոխարկելու ասպարեզում հասել է
կատարելության.Միայն Վազաշեն գյուղի սողանքային ճանապարհահատվածի վերակառուցման
ձգձգված էպոպեան նրա համար դարձավ Քլոնդայք,ոսկու հանք,իսկ պետության համար մի քանի
հարյուր միլիոն դրամի կորուստ.Արդյունքում նախկին սողանքային ճանապարհից վերև գտնվող նոր
սողանքային ճանապարհ.Այժմ մեզ պարտադրվում է երրորդ սողանքային մայրուղին,ընդորում ոչ
անվտանգ,առավել մեծ շառավղով խոցելի,բայց ավելի շահութաբեր.Օստաօ Իբրագիմիչ Բենդերը չի
մեռել,նա մեզ հետ է.
Արմեն Արմենչիկները առանց Սերժանտիկի չեն գործում:Տղեքը գիտեն, որ վերջն է, մտածում են ոսկով հեռանան,փողով:Այ այդքան խելոք են:Չգիտեն գլխների գալիքը, մտածում են ոսկին ճանապարհ կտա փրկվելու:Թող մի քիչ էլ խաղան, ազգային խաղն է մահամերձ:Թող ուտեն, ես դեմ չեմ, միայն ուրբաթը շաբաթից շուտ գա, որ բոշան մաղով ոսկի փնտրի, ամեն տեր իր երկրում լինի տեր:ԼՈԶԱՆՈՍՏՐԱՅԻ ՎԵՐՋՆ Է ԵԿԵԼ:Ոչինչ, որ այրված, բայց հողը կշնչի:Բութիզմի վերջը շեմիկ է:
Կոզանոստրան բավականին հզոր է,չեմ կարծում որ նա երբևէ ավարտ կունենա, իսկ այս ճղճիմներին համեմատել իտալական մաֆիայի հետ եկեք ասենք, որ սրանք արժանի չեն:Իմ կարծիքով սրանց կարելի է համեմատել մի որևէ թաղային ,,թայֆայի,, հետ,որը նույնիսկ պատշաճ կրթություն և ինտելեկտ չունենալով ղեկավարում է:
Մեր թշնամի հարևանները մի խոսք ունեն ,,գյադից բեկ չի լինի,, ,հլա մտեք փոշտի թաղ ու ճշտեք ով եղել ինքը …