Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա» «Նապոլի» (3:1) Չեմպիոնների լիգայի խաղի սիրտն ու հոգին էր: Թեպետ երեքշաբթի նա գոլ չխփեց, բայց նրա ֆանտաստիկ վազքի, փոխանցումների և կրքի շնորհիվ «Բորսուսիա»-ն չորրորդ անգամ անընդմեջ չպարտվեց: Գրում է «Նյու Յորք Թայմս» թերթը:
«Ես տարված եմ Մխիթարյանով, որովհետև թեև նա մի քանի ամիս առաջ է Դոնեցկից Դորտմունդ տեղափոխվել, բայց կարծես արդեն թիմի ոգին լինի», – գրում է հրապարակման հեղինակը:
«Մենք պետք է հաղթեինք այսօր», – լրագրողներին ասել է Մխիթարյանը խաղից հետո, – «Ես ուզում էի գոլ խփել, բայց ես, մենք պետք է շարունակենք աշխատել: Մենք չենք կարող հանձնվել»:
Այս խոսքերը կոչ էր ուղղված «Բորուսիա»-ի մարզիչ Յուրգեն Կլոպին, որը վնասվածքի պատճառով՝ կորցնելով չորս հիմնական պաշտպաններին կամ պետք է հանձնվի այս մրցաշրջանում կամ թիմին կարգադրի ավելի հուժկու հարձակվել:
Կարդացեք նաև
Ռոյսը, Բլաշչիկովսկին և Օբամեյանգը դարձան Բորուսիայի երեք գոլերի հեղինակը, սակայն Մխիթարյանն էր հաղորդում խաղի տեմպը. եզրափակում է հեղինակը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Հենոն շատ լավն ա…