Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարֆուրը» ոչ ամաչում է, ոչ էլ Համաշխարհային բանկի կարիքն ունի (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2013 19:15

«Ճիշտն ասած, Մաքսային միության վերաբերյալ մենք դեռ չունենք ամփոփ վերլուծական աշխատանք: Մենք ձեռնամուխ ենք եղել եւ փորձում ենք հնարավոր, եղած ինֆորմացիայի պայմաններում, որն, ըստ էության, շատ չէ, համենայնդեպս, հստակ չէ եւ հրապարակային տեղեկատվություն չենք տնօրինում, թե Հայաստանը ի՞նչ պարտավորություններ է ստանձնում Մաքսային միությանը անդամակցելուց»,-այսօր ասաց համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե Հայաստանի տնտեսության մրցակցության տեսանկյունից, ինչպիսի՞ ազդեցություն կլինի Մաքսային միությանը (ՄՄ) անդամակցելով, հաշվի առնելով, որ անդամակցում ենք տնտեսական ցուցանիշներով ոչ առաջատար երկրների հետ:

Համաշխարհային բանկի մասնագետի ներկայացմամբ`որեւէ միության անդամակցելուց, լինի դա առեւտրի համաշխարհային կազմակերպություն, կամ ՄՄ, երկիրը որոշակի պարտավորություններ է ստանձնում` ապրանքների տարիֆների առումով, իսկ քանի որ այդ պարտավորությունների ցանկը դեռ հրապարակված չէ, ՀԲ-ն չի կարող համեմատություն կատարել եւ գնահատական տալ:

Հարցին էլ` ՀԲ-ն ուսումնասիրե՞լ է, թե ի՞նչ խնդիրների պատճառով «Կարֆուր» սուպերմարկետների ցանցը ներկայացնող ընկերությունն այդպես էլ մուտք չգործեց հայաստանյան շուկա, տիկին Գյուլումյանն ասաց. «Ես ինքս հարցադրում արել եմ `արդյոք մեր մրցակցության մարմինը (տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը), ունի՞ տեղեկություններ՝ ինչո՞ւ չեկավ: Հանձնաժողովը ոչ մի ֆորմալ դիմում ու փաստաթուղթ չի ստացել: Հիմա թե ինչքանո՞վ թերթում հրապարակված տեղեկությունները կարելի է որպես այս տնտեսվարող սուբյեկտի շահերը արտահայտող կամ կամքի դրսեւորում ընդունել. չկա պաշտոնական հիմք, սուբյեկտն էլ չի փորձում օգտվել ֆորմալ օղակներից`դիմի հանձնաժողովին կամ մեկ այլ մարմին: Ինձ թվում է, «Կարֆուրը» ոչ ամաչում է, ոչ էլ խնդիր ունի, որ ՀԲ-ն իրեն աջակցի` դիմում գրի»:

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930