Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը լսեց Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2013 18:54

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Դատարանը լսեց դաժան սպանության մեջ կասկածվող Հարություն Սարգսյանին, ով Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին է: Հարություն Սարգսյանը ընթերցեց իր խոսքը` նշելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում, Կարեն Եսայանի սպանության հետ որևէ առնչություն չունի:

«Այն անձինք, ովքեր տեղեկություն ունեն սպանության իրական հանգամանքների կամ իմ անմեղության վերաբերյալ՝ կամ դատարան չհրավիրվեցին, կամ դատարան ներկայանալով` չցանկացան պատմել իրականությունը: Ես կրկին պնդում եմ, որ ես ոչ մի առնչություն չունեմ ոչ սպանության , ոչ էլ սպանությունը նախապատրաստելու հետ», -հայտարարեց ամբաստանյալը:

Նա նաև մանրամասնեց, թե ինչպես իրեն ցուցմունք չտալու համար դաժան, անօրինական ծեծի են ենթարկել ինչպես ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, այնպես էլ Երևանում`ձերբակալվածների պահելավայրում:

Հարություն Սարգսյանը նաև պատմեց, թե ինչպես են իրեն դեպքի օրը` 2012 թվականի ապրիլի 12-ին, հրավիրել ոստիկանություն, այստեղ Կարեն Եսայանի հայրը իր խոսքերից հասկացել է, որ ինքը ոչ մի առնչություն չունի իր որդու ու քաղաքապետի դստեր հետ: Այնուհետ ուշ ժամի ոստիկանության սենյակներից մեկում 7-8 դիմակավորված անձինք են մտել, նաև Շիրակի մարզի ոստիկանապետի տեղակալ Վահրամ Ենգոյանը, ով հարցրել է իրեն, թե ո՞վ է սպանել Կարեն Եսայանին: Հարություն Սարգսյանից լսելով, որ տեղյակ չէ՝ հայհոյել, դաժան ծեծի է ենթարկել նրան, հարվածներ հասցրել երիկամներին, գետին է գցել ու ռետինե մահակով հարվածել: Այնուհետ Հարություն Սարգսյանին հարվածել են դիմակավորվածները:

Ըստ ամբաստանյալի, նույն դաժանությամբ իր հետ վարվել է Շիրակի մարզային ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Հարություն Սարգսյանի պատմելով, վերջինս այնքան է հարվածել իրեն, որ ինքը ուշագնաց է եղել, և ուշքի գալով` տեսել է, որ Կարեն Բաբակեխյանը ջուր է ցփնում իր վրա: Ըստ ամբաստանյալի, նրանք ցանկացել են, որ ինքը իր վրա վերցնի Կարեն Եսայանի սպանությունը: Ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել հարցերին ու ստորագրելով իր խոսքերի տակ ` այն հանձնեց դատավորին:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930