Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՏՄՊՊՀ-ն չեն տալիս ընդդիմադիրներին (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2013 18:01

Համաշխարհային բանկի` Հայաստանի տնտեսական աճի նոր մոդելի մշակում, «Կուտակում, մրցակցություն, միակցելիություն» նոր զեկույցի «մրցակցության խթանումը Հայաստանի շուկաներում» բաժնում նշված է` «օրենսդրական դաշտը որոշ դեպքերում շարունակում է սահմանափակել մրցակցության մասին օրենքի արդյունավետությունը շուկայում մրցակցության խթանման համար»: Նույն զեկույցում նաեւ գրված է` «գերիշխանության ներկա գնահատականի հիմքում մեկ ժամանակահատվածի կտրվածքով ֆիքսված շուկայական մասնաբաժնի սահմանումն է, մինչդեռ անհրաժեշտ է հաշվի առնել շուկաներում մրցակցությունն ու ժամանակի ընթացքում շուկաների վերափոխումը: Տույժերի եւ տուգանքների գործող համակարգը եւ ՏՄՊՊՀ-ի սահմանափակ քննչական լիազորությունները թույլ չեն տալիս բացահայտել հակամրցակցային գործելակերպը: Նպատակահարմար կլինի գների վերահսկման փոխարեն հիմնական ուշադրությունը դարձնել շուկայոմ մրցակցության ապահովման վրա»: Բարձրացնել մրցակցային դաշտի արդյունավետությունն ու բարելավում իրականացնել. «Գների վերահսկումից ՏՄՊՊՀ-ն պետք է անցնի շուկայի մուտքի արգելքների վերացմանը եւ մրցակցության խթանմանը (այդ թվում պետական գնումների ժամանակ)»: 

Այսօր զեկույցը ներկայացնող համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանից լրագրողները հետաքրքրվեցին` տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) մշտապես նշում է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանձնաժողովի դերն ուժեղացել է, ՀԲ-ն ի՞նչ առաջարկներ է կատարել վերը նշվածը կիրառելու համար: Տիկին Գյուլումյանն այս առնչությամբ վստահեցրեց, որ օրենքի նախագիծը մշակելիս ծավալուն առաջարկներ են ներկայացրել, սակայն դրանց ընդամենը մի մասն է հաշվի առնվել: Օրինակ, ըստ ՀԲ մասնագետի, առաջարկվել է գերիշխող դիրքի շեմը փոփոխել, տույժերի եւ տուգանքների մասով էլ` շրջանառության 10%-ի շեմը կիրառել, սակայն այս կարեւոր դրույթները, որոնց կիրառմամբ հնարավոր կլիներ խախտումների, այսպես ասած` դեմն առնել, չեն ընդունվել` տարբեր պատճառաբանություններով: Տիկին Գյուլումյանի ներկայացմամբ` շրջանառության 10%-ի չափով տնտեսվարողից տուգանքներ գանձելու առաջարկը հենց Աժ-ն էլ մերժել է եւ շեմն իջեցրել.«ԱԺ-ում վերանայվեց շեմը, հավանաբար այնտեղ հետաքրքրություններ կային, իսկ ներկայիս շեմը, մեզ մոտ տնտեսվարողներ կան, անուններ չեմ ուզում տալ, դիրքի չարաշահում են անում, երբեմն տույժը վճարում են, բայց դա սիմվոլիկ գումար է»:

Մանրամասն` տեսանյութում

ՀԲ-ի զեկույցում նաեւ նշված է ՝ «Օրենքում բացակայում է անկախության սահմանումը եւ վերահսկման հասկացությունը»:
Aravot.am-ը Գոհար Գյուլումյանից հետաքրքրվեց, արդյոք առաջարկություն եղել է ՀՀ իշխանություններին ՏՄՊՊՀ-ի անկախությունն ու անկողմնակալությունն ապահովելու համար ընդդիմադիր կուսակցություններին ղեկավարելու տալ հանձնաժողովը: Այս առնչությամբ էլ տիկին Գյուլումյանն ասաց, որ նման առաջարկ չի եղել, բայց շատ երկրներում նույնիսկ Սահմանադրությամբ է ամրագրված, որ վերահսկող մարմինները ընդդիմադիր թեւերին են տվել: Տնտեսագետը վստահեցրեց, որ եկող տարի ուսումնասիրություն կկատարվի վերահսկող մարմինների ընդհանուր կառավարման համակարգի վերաբերյալ, որից հետո նոր պարզ կլինի, ինչ մեխանիզմ կարելի է կիրառել:
Մանրամասն`   տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930