Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջութակն իմ մայրենի լեզուն է». Մաքսիմ Վենգերով

Նոյեմբեր 27,2013 17:00

«Ես ուրախ եմ լինել Հայաստանում արդեն երկրորդ անգամ. անցած անգամ մի քանի տարի առաջ էի այստեղ, բայց միայն դիրիժորի կարգավիճակով: Ջութակահարի կարգավիճակով սա իմ առաջին այցն է, եւ այդ պատճառով ես շատ ուրախ եմ այստեղ մենահամերգով հանդես գալ Վահագն Պապյանի հետ: Շատ եմ սպասում այդպիսի խառնվածքով հանդիսատեսի հետ այդ հանդիպմանը եւ հույս ունեմ կուրախացնեմ ձեզ»,- նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց վիրտուոզ ջութակահար Մաքսիմ Վենգերովը:

Ջութակահարը նոյեմբերի 28-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում ելույթ կունենա «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում՝ իսրայելաբնակ դաշնակահար եւ դիրիժոր Վահագն Պապյանի հետ: Ծրագրում լինելու է Բախ, Ֆրանկ, Բրամս, Դվորժակ, Վենյավսկի, Կրայսլեր, Պագանինի, Իզայի, ՍենՍանս:
Ջութակահարը խոստովանեց, որ շատ է գնահատում Արամ Խաչատրյանի արվեստը եւ հույս ունի, որ կսովորի նվագել նրա կոնցերտը: Նա նաեւ խոսեց Վահագն Պապյանի հետ համագործակցության մասին.
«Նա ոչ միայն լավ դաշնակահար է, այլ նաեւ հրաշալի դիրիժոր է, նա, ընդհանրապես, մեծատառով երաժիշտ է, եղել է խմբավարության իմ ուսուցիչներից մեկը: Պետք է ասեմ, որ մենք արդեն երկրորդ տասնամյակն ենք համագործակցում: Մենք միասին ձայնագրում ենք ձայնասկավառակներ, մեզ դուր է գալիս իրար հետ նվագել: Նա նաեւ շատ լավ մարդ է, եւ ինձ դուր է գալիս նրա հետ միասին բեմում եւ բեմից դուրս լինել: Կարծում եմ՝ հանդիսատեսը կտեսնի մեր ոչ միայն երաժշտական մտերմությունը, այլեւ՝ հոգեւոր»:

Վենգերովի խոսքերով ջութակը միայն ֆիզիկապես է սահմանափակ.ունի 4 լար, եւ այդ պատճառով է ջութակին զուգահեռ սկսել զբաղվել խմբավարությամբ, քանի որ այդ ժամանակ իր տրամադրության տակ հայտնվում են 4-ից ավել լարեր.«Բեթհովենի, Բրամսի կոնցերտներում ջութակահարը պետք է լինի ոչ միայն ջութակահար այլ անհավանական երաժիշտ, որ կարողանա կատարել այդպիսի ստեղծագործություններ: Օրեցօր ես սովորում եմ նոր ստեղծագործություններ, քանի որ յուրաքանչյուր երգահան խաղի իր կանոններն է թելադրում եւ պետք է սովորել նրանցից յուրաքանչյուրի տեխնիկան: Այդ պատճառով ջութակն իմ մայրենի լեզուն է, եւ ամեն օր ես համոզվում եմ, որ կատարելության սահմանափակում չկա»:

Ամի Չիչակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930