Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեղծիքի ու քաղաքական ռնգեղջյուրների դեմ կռվող հանճարը»

Նոյեմբեր 27,2013 16:58

Այսօր Եղիշե Չարենցի մահվան 76-րդ տարելիցն է:

Բանաստեղծի մահվան օրը չարենցասերները ծաղիկներ դրեցին նրա հուշահամալիրին, ապա դպրոցականները, որոնք ամեն տարի այս օրը ներկա են լինում տարելիցին, հանդես եկան Չարենցի բանաստեղծություններով:
«Չարենցի նման մեծություններին ընկալելը հեշտ չէ, բայց նրանց վրա քար նետելը շատ դյուրին գործ է: Եվ եթե անգամ Չարենցն այսօր ողջ լիներ, հավատացեք՝ սոցցանցերում, մամուլում մարդիկ կասեին՝ սա ո՞վ է, ի՞նչ է գրում: Այդպես եղել է միշտ: Դեռ այն ժամանակ՝ 30-ականներին, անգամ տաղանդավոր մարդիկ են գրել նրա դեմ, և դա արել են ինչպես բացահայտ, այնպես էլ թաքուն՝ մեջքից խփելով: Միշտ էլ կլինեն «անանուն» մարդիկ, որոնք կգրեն մեծերի դեմ: Մեր խնդիրը մեծերին կարդալն ու նրանց ստեղծագործությունը պաշտպանելն է»,- ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և հորդորեց քար չնետել այն գրողների վրա, որոնց ստեղծագործությունները դժվար է ընկալելը:

Չարենցին նվիրված բանաստեղծություններով հանդես եկան գրող, գրականագետ Արտեմ Հարությունյանը («Չարենցին՝ կեղծիքի ու քաղաքական ռնգեղջյուրների դեմ կռվող հանճարին») և բանաստեղծ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանը («Չարենցի մենախոսությունը»):
«Չարենցի հիշատակի օրը հրաշք է, որովհետև մեծ բանաստեղծը մեզ հետ է»,- ասաց Արտեմ Հարությունյանը և ցավով նկատեց, որ Չարենցի ստեղծագործության հիմնական մասը ըստ էության գնահատված չէ, «որովհետև Հայաստանում քաղաքական լիրիկայից դեռ վախենում են: Իսկ Չարենցի ուժը իր քաղաքական, իր ազգային ընդգրկման մեջ է»,- ընդգծեց գրականագետը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930