Թեպետ Ֆրանսիան, ինչպես այլ եվրոպական երկրներ, ճգնաժամի մեջ է, սակայն հայ համայնքը արձագանքել է ռեժիսոր Ռոբերտ Կետիկյանի և դերասանուհի Արիան Ասկարիսի հայերին օգնելու կոչին: Փոխանցում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը:
Ֆրանսիայի Համահայկական հիմնադրամի կազմակերպած բարեգործական «Ֆոնեթոն» միջոցառումը չորս օրվա մեջ հավաքեց 1, 460 միլիոն եվրո, որը 2012թ. համեմատած աճել է 4%-ով:
Գումարը կուղղվի Ղարաբաղին, Հայաստանին և Սիրիայում դպրոցների կառուցմանը:
Այս տարի ՖՀՀ-ն նշում է իր 20-ամյակը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ