Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի նախագահությամբ նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ։
Երևանի քաղաքապետի տեղակալ Վ․ Նիկոյանը խորհրդի անդամներին ներկայացրել է «Երևանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները, ըստ որոնց՝ նախագծի վերաբերյալ սահմանված ժամկետում որևէ առաջարկություն և դիտողություն չի ներկայացվել: Տեղի չեն ունեցել նաև հանրային բաց լսումները՝ մասնակցության դիմումների բացակայության պատճառով:
Նիստին ներկա խորհրդի անդամների միաձայն կողմ քվեարկությամբ դրական եզրակացություն է տրվել Երևանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրի նախագիծը սահմանված կարգով Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացնելուն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն