Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ն.Ստեփանյանի անվան հ.71 դպրոցի 6-րդ «բ» դասարանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը հարկ է համարում տեղեկացնել, որ, իրադրությանը ծանոթանալու նպատակով, վարչության պետի հանձնարարությամբ վարչության աշխատակիցը այցելել է դպրոց, հանդիպել ծնողների, այդ դասարանում դասավանդող ուսուցիչների, ինչպես նաև աշակերտների հետ: Համագործակցության շրջանակում ներկա են եղել նաև անչափահասների գործերով տվյալ ստորաբաժանման աշխատակիցներ, ինպես նաև Հայաստանում մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչը:
Լսելով կողմերին, ծանոթանալով առկա իրավիճակին՝ այն շտկելու ուղղությամբ արվել են մի քանի առաջարկություններ, որոնք կնպաստեն իրավիճակի հարթեցմանը և դասարանում բարոյահոգեբանական մթնոլորտի կարգավորմանը:
Ողջունելով ծնող-դպրոց համագործակցությունը՝ ավելորդ չենք համարում ևս մեկ անգամ հորդորել ծնողներին՝ վստահել դպրոցին և մանկավարժական կոլեկտիվին և անհարկի չմիջամտել իրենց երեխաների դպրոցական կյանքին, որպեսզի երեխաները շարունակեն իրենց ուսումնառությունը համերաշխ մթնոլորտում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
հանրակրթության վարչություն