Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ռուսաստան հեռացել 2 երիտասարդի սեռական բռնության մեջ մեղադրող աղջիկը

Նոյեմբեր 27,2013 15:50

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Կարեն Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Հաղարծին գյուղի հարակից անտառամասում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայում անչափահաս, 1995թ. սեպտեմբերին ծնված Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ եւ վերջինիս սպանելու ՝ բռնություն գործադրելու սպառնալիքով նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն: Հաղարծին գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի նոյեմբերի կեսին Հաղարծին գյուղում, «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում համագյուղացի Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ եւ վերջինիս սպանելու ՝ բռնություն գործադրելու սպառնալիքով նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն: 2013թ. նոյեմբերի 27-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում կայացել է սույն գործով դատավարության հերթական նիստը: 

Ավելի քան 3 ամիս է, ինչ տուժող Մ. Բ.-ն անհարգելի ձեւով բացակայում է դատական նիստերից, նա գնացել է Ռուսաստան: Նախկինում նա մասնակցել է այս գործով դատավարությանը: Ըստ իրավապահների՝ քրեական գործում առկա նյութերով աղջկա կուսաթաղանթը խախտված է, նրա ցուցմունքների մեջ կան հակասություններ:
Հաղարծին գյուղից ստացված տեղեկություններով՝ աղջիկը ընկերություն է արել Կարեն Ստեփանյանի հետ, սակայն նրանց ամուսնությունը չի ստացվել: Աղջիկն այդ պատճառով հոգեկան ծանր ապրումներ է ունեցել, նույնիսկ ցանկացել է ինքնասպան լինել: Նա ,այնուհանդերձ, կարողացել է այս տարի ավարտել գյուղի դպրոցի 12-րդ դասարանը: Հավելենք, որ ամուսնացած Մկրտիչ Հովհաննիսյանը Կարեն Ստեփանյանի ընկերն է: Համագյուղացիները աղջկան բնութագրում են բարետես, հավասարակշիռ, նաեւ իր հետապնդած նպատակի մեջ հետամուտ լինող անձի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    Պարզ չէ՞ ինչու է հեռացել հենց Ռուսասռան, այլ ոչ թե Եվրոմիություն: Հեռացել է Ռուսասռան, քանի որ Ռուսաստանը ընդունում է ու տեղ է տալիս բռնաբարողներին

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930