Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ. «Հայաստանը կորցնում է իր մրցունակությունը» (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2013 15:12

Հայաստանում բարձր է մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների կշիռն ընդհանուր տնտեսության մեջ,եւ այս ցուցանիշը բարձր է ընդհանուր տարածաշրջանի այլ երկրների համեմատ: Այսօր նման տվյալներ ներկայացրեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի տնտեսության հարցերով պատասխանատու, ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը:

ՀԲ-ի ուսումնասիրության տվյալներով` Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալն է նվազել, աշխատատեղերի աճ չկա, արտահանումը բավականին զիջում է ներմուծմանը, եւ մի շարք այլ վատ ցուցանիշներ ներկայացնելով` տիկին Գյուլումյանը կարծիք հայտնեց, որ խնդիրը Հայաստանում մրցակցային դաշտի հետ է կապված.«Մեզ մոտ դեռեւս պահպանվել են կարգավորիչ դաշտի եւ օրենսդրության մակարդակով որոշ սահմանափակումներ օտարերկրյա սեփականության հետ կապված»:
ՀԲ-ի տվյալներով ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների համեմատ Հայաստանի տնտեսությունում 5-6 ընկերությունների կշիռը բարձր է: Մոնոպոլիայի առումով, տարածաշրջանում մեզանից առաջ է միայն Ադրբեջանը: Տիկին Գյուլումյանի կարիքով` «Տնտեսությունում փոքր ու միջին բիզնեսի համար մուտքը տնտեսություն պետք է ազատ լինի»:
Ըստ ՀԲ-ի ուսումնասիրության արդյունքների, շուկայում բարձր կենտրոնացվածություն է, կամ` մոնոպոլիա է շաքարի, վառելիքի շուկայում:

Մանրամասն` տեսանյութում

Այն,որ տնտեսությունում կան դոմինանտ ընկերություններ, դա, մասնագետի դիտարկմամբ, այնքան էլ վատ չէ, այլ հարց է, որ այդ ընկերությունները կարող են չարաշահել իրենց դոմինանտ դիրքը.«Ըստ էության, հավասարակշռություն ապահովելու լծակներ չկան, մեր կարծիքով` այստեղ է խնդիրը: Անհրաժեշտ է վերանայել, կամ բարեփոխել հակամրցակցային քաղաքականության օրենսդրությունը եւ կարգավորիչ դաշտի խնդիրները, օրենքը լուրջ բացեր ունի: Բարելավման կարիք ունի, բազմիցս ենք ասել: Անհրաժեշտ է ճկուն սահմանում ունենալ շուկայում դոմինանտը դերի մասին: Այսօրվա մրցակցության մասին օրենքում, դա ստատիկ ինչ-որ մի պահի դրությամբ շուկայում ձեռնարկության կամ տնտեսվարող սուբյեկտի կշռին է վերաբերում, սակայն մեր մասնագետների կարծիքով, պետք է համապատասխան մարմինը շուկայի ավելի դինամիկ վերլուծության արդյունքում եզրահանգում անի, թե տվյալ տնտեսվարողը դոմինանտ դեր ունի՞, թե ոչ: Տնտեսավարողը կարող է ճկուն ձեւով այնպես վարվել, որ օրենքով սահմանված գերիշխողի շեմը չգերազանցի, բայց դոմինանտ լինի»:
Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի, Հայաստանում նույնիսկ այն շրջանում, երբ ներդրումների եւ տնտեսական աճի բում էր, աշխատատեղերի ստեղծման առումով առաջընթաց չի գրանցվել: Ուսումնասիրության տվյալներով, Հայաստանը, ինչպես ասաց տիկին Գյուլումյանը, կորցնում է իր մրցունակության դիրքերը. «Մեր կարծիքով, անհրաժեշտ է ապահովել ներդրումների բարձր աճ եւ դրանք ուղղել ավելի արտահանելի ոլորտներ, պետք է ռեսուրսների վերաբաշխում տեղի ունենա ոչ միայն ներդրումների, այլեւ` աշխատուժի, ավելի արտադրողական ճյուղերում: Երկրում պետք է դիվերսիֆիկացվի կապիտալի, ակտիվների հիմքը»:

Տիկին Գյուլումյանի ներկայացմամբ` վերջին տարիներին օտարերկրյա ներդրումների մակարդակը Հայաստանում զիջել է տարածաշրջանի այլ երկրների հնարավորությանը. «Այսինքն, Հայաստանը խնդիր ունի գրավիչ լինելու օտարերկրյա ներդրողների համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930