Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նաեւ Եվրոպայի մեղքն է տեսնում Մաքսային միությանն անդամակցելը ԵՄ Ասոցացման համաձայնագրից նախընտրելու ՀՀ որոշման հարցում:
«Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են, ու եթե Հայաստանը չընտրեց ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, Եվրոպայի մեղքը կա այստեղ, ինչո՞վ էր զբաղված Եվրոպան Հայաստանի անկախության քսաներկու տարվա ընթացքում: Այսպես ասած բարեփոխումներ դատական համակարգում, ի՞նչ փոխվեց բարեփոխումներից հետո, մնաց նույնը, ինչ կար, նաեւ կառուցվածքային բարեփոխումներից էին խոսում, 220 միլիոն դոլար է ծախսվել կառուցվածքային փոփոխությունների համար, բայց կարող եք ասել՝ մեր կառավարման համակարգը դարձե՞լ է արդյունավետ…ունենք 4 միլիարդ դոլարի պարտք, ու երեք իշխանություններն էլ չեն կարողացել անել այն, որ տնտեսությունը զարգանա»,- այսօր Մամուլի ազգային ակումբում «Հայաստանը փակուղո՞ւմ, թե՞ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» թեմայով քննարկման ժամանակ ասաց պարոն Սարգսյանը:
Նրա խոսքով, Հայաստանին չհրապուրեց Եվրոպան նաեւ այն պատճառով, որ անհավասարություն կա. «Մեր ապրանքները չեն կարող Եվրոպական շուկաներում տեղ գտնել… Իրականում պետք է կարողանայինք այնպիսի պայմաններ ձեւավորել, որ ասեինք՝ այո’, պատրաստ ենք այդ ստանդարտներին համապատասխանել: Այս պահին ելնում եմ իրողությունից, իսկ իրողությունն այն է, որ ամբողջ մեր ազգային անվտանգությունը խարսխված է ՀԱՊԿ եւ Ռուսաստանի հետ, պատկերացնո՞ւմ եք կտրուկ փոփոխությունների հետեւանքները»:
Այս պահին քննարկումը շարունակվում է:
Մանրամասներն՝ առաջիկայում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ