Լրահոս
Օրվա լրահոսը

Վիլնյուսում պայմանագիր չի՞ ստորագրվի, կհնչի համատեղ հայտարարությո՞ւն

Նոյեմբեր 27,2013 13:55

«Ուկրաինայի իրավիճակը մեզ կօգնի այն հարցում, որ այլևս եվրոպացիների կողմից մենք չենք լսի կտրուկ վերջնագրեր ու պահանջներ»,- այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նա ընդգծեց հետևյալ հանգամանքը. «ԵՄ ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումները մեղմացրել են: Բայց դա չի նշանակում, որ Վիլնյուսում անպայման ինչ-որ բան պիտի ստորագրվի: Հնարավոր է մտադրությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գան, գուցե նաև ստորագրվի ինչ-որ ձևական հուշագիր, որը ոչ մեկին ոչինչ չի պարտադրում, բայց ֆիքսում է մտադրությունները, ասենք վեց ամսվա ընթացքի համար»:

Սերգեյ Շաքարյանցը զուգահեռներ տարավ Ուկրաինայի հարցի լուծման և Հայաստանի հարցի բարելավման միջև. «Եթե Ուկրաինայի հարցը ստանա կիսալուծման եղանակներ, կարող ենք համարել, որ ՀՀ հարցը կբարելավվի այն առումով, որ արևմտյան երկրները կդադարեցնեն նախապայմաններ պարտադրել Հայաստանին և ճնշումներ իրականացնել: Մի խոսքով, Իրանի հարցը կազատի մեր ձեռքերը, ոտքերն ու ուղեղները: Բացեիբաց պարզ է, որ Ուկրաինայի նկատմամբ, եթե ճնշման փաստ եղել է, ապա դա երկու կողմից էլ եղել է»:

Պարոն Շաքարյանցը Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի սկզբին Հայաստան կայանալիք այցը «առանձնահատուկ» է համարում ու շեշտում. «Պուտինի այցը ոչ թե տարածաշրջանային բնույթ է կրում, այլ առանձնահատուկ այց է, որը կլինի նվիրված ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններին: Այդ ժամանակ ավելի լրջորեն կիմանանք, թե ՌԴ առաջարկությունների մեծ մասը կոնկրետ ինչ է կազմում: Անդրադարձ կլինի նաև սեպտեմբերի 3-ի հայտարարությանը, կլինի նաև ռազմական և ռազմատեխնիկական հարցերին անդրադարձ: Հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանությունից է բխում այն, որ այս հարցերը հենց հիմա պիտի քննարկվեն»:

Այն տագնապներին, թե Մաքսային միությանն անդամակցելով ՀՀ-ն դառնում է ռուսական կայսրության ճորտ, պարոն Շաքարյանցը հակադրեց. «Շատ ավելի ճորտ վիճակում են այն պետությունները, որոնք դարձել են ԵՄ անդամ, որոնց պարտադրում են կազմաքանդել տնտեսությունը: Ցանկացած միություն ենթադրում է, որ դու կորցնում ես քո ազգային ինքնիշխանության ինչ-որ մի մասնիկ, նույնը կատարվում է Եվրամիության երկրների հետ: Տեսեք՝ ինչպես են Հունաստանին չոքացրել ու ստրկացրել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930