«Մենք» երիտասարդական կազմակերպության անդամները, որոնք պայքար են սկսել հայրենի տրանսվեստիտների դեմ, այսօր «Հենարան» ակումբում ասացին, որ տրանսվեստիտներն արդեն մեծացնում են իրենց տարածքը. «Նրանք արդեն նաեւ Հանրապետության հրապարակում են լինում»,- հայտնեցին շարժման ակտիվիստներ Արմինե Մաղդեսյանը, Անյա Գրիգորյանն ու շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը:
Դեպքի առիթով անհանգստացած երիտասարդները, որոնք դեմ են միասեռականությանը, հայտնեցին, որ նամակ են հղել ոստիկանապետին, բացի այդ` Կիրովի այգին միասեռականներից մաքրելու կողմնակից շուրջ չորս հազար քաղաքացուց ստորագրություն են հավաքել:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ