Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Պուտինի հայաստանյան այցը բարդ իրավիճակում է անցնելու»

Նոյեմբեր 27,2013 13:22
manucharyan

Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը վստահեցնում է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հայաստանյան այցի շրջանակներում Գյումրիին չեն սպառնում Ալեքսանդրապոլ կամ Լենինական անվանափոխության տարբերակները:

«Նման էկզոտիկ բաներ մեզ չեն սպառնում, առանց այն էլ, այնքան վերանվանեցինք, բայց այդպես էլ չվերականգնեցինք պատմական անունը… Ալեքսանդրապոլն ու Լենինականը մեզ հաստատ չեն սպառնում»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Մանուչարյանը: Հետո ասաց, որ Պուտինի այցը բարդ իրավիճակում է անցնելու. «Որովհետեւ նա գիտի ժողովրդի վերաբերմունքը գործող իշխանության նկատմամբ եւ  պետք է կարողանա մաքսիմալ ցույց տալ, որ գալիս է հանդիպելու ժողովրդի, երկրի հետ եւ ոչ թե իշխանության»:

Նրա խոսքով՝ Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որ կարողանա Ռուսաստանին համոզել, որ Հայաստանում ամենեւին էլ  հակառակորդներ չեն. «Այստեղ այնքան հակառակորդ նյութ է կուտակվել: Մեր արհեստական հարձակումները Ռուսաստանի վրա վերջին մեկ տարում ստեղծեցին տպավորություն, որ այստեղ  ստեղծվում է թշնամական վերաբերմունք; Բայց երբ բարեկամական հարաբերությունները կվերականգնենք, կունենանք հակառակ քաղաքականությունը: Ռուսաստանն  ամեն ինչ կանի, որ այստեղ վերադառնան ռուսաստանաբնակ հայերը, որ Հայաստանը լինի ամուր զարգացող երկիր»:

Նա նաեւ ասաց, որ  աշխարհաքաղաքական քաշքշուկների մեջ առաջացել է Ռուսաստան- Արեւմուտք  անջրպետը.« Եվրոպան համագործակցող  հարաբերություններ էր ձգտում Ռուսաստանի հետ ունենալ, բայց   խորը անջրպետն առաջացել է, եւ Հայաստանն անջրպետի մեջ արհեստական ընտրության առջեւ է կանգնած՝ որն ընտրի՝ սա՞, թե՞ նա: Արդյունքում Հայաստանն իր ընտրությունը կատարել է, բայց Արեւմուտքի համար էլ կարեւոր է հետ պտտելու հնարավորությունը պահպանել…Հայաստանը համադրման երկիր է, որովհետեւ հայերը աշխարհի բոլոր երկրներում են, եւ չենք կարող լինել մի համակարգում եւ թշնամական հարաբերութուններ ունենալ մեկ այլ համակարգի հետ: Մենք բոլորի հետ ենք »:

Նա նաեւ հավելեց, որ Ռուսաստանը փորձում է վերականգնել աշխարհաքաղաքական ազդեցությունը հետխորհրդային տարածքում եւ պետք է բոլորի հետ ունենա որոշակի հարաբերություններ, իսկ  Հայաստանում լուրջ աշխատանքներ է տանում. «Հայաստանը  պատրաստ է, որ անհրաժեշտության դեպքում այստեղից  հարվածներ հասցվի ե՛ւ Թուրքիային ե՛ւ  տարածաշրջանի այլ կետերին: Հայաստանի ռազմական դերն ու նշանակությունն էական բարձր է, ճիշտ է՝ հայ-ռուսական համատեղ հզորությունն է, բայց հզորությունը մնում է հզորություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930