Այսօր «Հենարան» ակումբում «Մենք» երիտասարդական կազմակերպության համանախագահ Սեւան Աղաջանյանը, խոսելով իրենց նախաձեռնության մասին, հայտարարեց, որ նախաձեռնել են շարժում, ինչի միջոցով կփորձեն պայքարել Կիրովի անվան այգում գիշերը մարմնավաճառությամբ զբաղվող տրանսվեստիտների դեմ:
Սեւան Աղաջանյանը ահազանգեց, որ պաշտոնատար անձինք, որոնց անունները չնշեց, ու այգու տրանվեստիտները սպառնացել են իրեն. «Ասացին կջարդեն ոտքերս, կվտարեն այս երկրից, ասել են՝ ընենց կանենք Հայաստանից կփախնես»: Նրանցից մեկն էլ հայտարարել է, որ գեյ շքերթ է կազմակերպելու:
Սեւան Աղաջանյանի խոսքով՝ եթե գեյ-շքերթ կազմակերպվի, բնականաբար, բախումներ կլինեն, ինչի հետ կապված էլ տրանսվեստիտն ասել է, որ կդիմի ոստիկանություն ու կասի, թե մեղավորը Սեւանն է, ու այդ ամենը ինքն է հրահրել:
Կարդացեք նաև
Տեսանյութը`Henaran.am-ի:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ