Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին պատգամավորին պատկանող ընկերության վարչական շենքում 6 անձի ազատությունից ապօրինի զրկել են

Նոյեմբեր 27,2013 12:28

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: 

Նախաքննությամբ պարզվել է, որ «Մաքս Կոնցեռն» ՍՊ ընկերության խորհրդի նախագահի օգնական Վասպուրակ Մարտիրոսյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊ ընկերությանը հասցված գույքային վնասի վերաբերյալ հիշյալ ընկերության նախկին աշխատակիցներից պարզաբանումներ և հատուցում ստանալու նպատակով նրանց բոլորին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ, 2009 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածում, վերջիններիս կամքին հակառակ, պահել են ընկերության վարչական շենքում, որտեղ գործով չպարզված` անվտանգության աշխատակիցների միջոցով նրանց նկատմամբ սահմանել են հսկողություն` ապօրինաբար զրկելով տեղափոխվելու և գտնվելու վայրն ընտրելու ազատությունից, պահել այնքան ժամանակ, մինչև վերջիններս պարտադրմամբ և թելադրանքով գրել են «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊ ընկերության դրամարկղ գումարներ վճարելու վերաբերյալ պարտավորագրեր:
Վասպուրակ Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

 ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930