Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվայի «Դրուժբա Նարոդով» համալսարանում անցկացվեց մեծ գրական համաժողով, որի փակման արարողությանը մասնակցեց Վլադիմիր Պուտինը։ Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց ռուսական լրատվամիջոցներով։ Համաժողովի նախաձեռնողներն էին Դոստոեւսկու, Լերմոնտովի, Պաստեռնակի, Պուշկինի, Շոլոխովի ժառանգները, ինչպես նաեւ Սոլժենիցինի կինը եւ Տոլստոյի ծոռը, որը միաժամանակ Պուտինի խորհրդականն է։ Նախաձեռնողներին աջակցություն էր հայտնել Պուտինի աշխատակազմը։
Ռուսական գրական համաժողովին Հայաստանից մասնակցել է «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը։ Ինչպե՞ս էր նա հայտնվել այնտեղ, հայերից էլի մարդիկ կայի՞ն եւ ի՞նչ առաքելությամբ էին մասնակցում այդ՝ ռուսների ձեւակերպմամբ, «շատ կարեւոր եւ ազդեցիկ» միջոցառմանը։ Այս եւ գրական համաժողովի հետ կապված այլ հարցերի շուրջ «ՉԻ»–ն զրուցեց Դավիթ Մաթեւոսյանի հետ։
Դավիթ Մաթեւոսյանն ասաց, որ հավաքին բացի իրենից մասնակցել են երկար տարիների մանկավարժական ստաժ ունեցող, իր ուժերը գրականության մեջ նոր փորձող Հովհաննես Ազնաուրյանը, որը ռուսաց լեզվի եւ պատմության ուսուցիչ է եղել։ Նրանց հետ է եղել նաեւ Ելենա Շուվաեվա-Պետրոսյանը, որը ռուս գրող է, բայց շուրջ 10 տարի է Հայաստանում է ապրում, եւ գրող Գեւորգ Գիլանցը։ «Ի դեպ՝ մեր մանկավարժական շրջանակներին էլ էր դիմում եղել՝ առաջարկելով հայտ ներկայացնել եւ մասնակցել», տեղեկացրեց Մաթեւոսյանը՝ նշելով, որ 500 մարդ է հրավիրված եղել համաժողովին՝ հեռավոր Ավստրալիայից, Հնդկաստանից, ինչպես նաեւ աշխարհի այլ երկրներից։ Համաժողովի կազմակերպման բոլոր ծախսերը հոգացել է Վլադիմիր Պուտինը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև