Լրահոս
Օրվա լրահոսը

Բեզոարյան այծի որսին մասնակցել են Եղեգնաձորի նախկին քաղաքապետն ու Վայքի փոխքաղաքապետը

Նոյեմբեր 27,2013 11:53

Վայոց ձորում բեզոարյան այծի՝ նոյեմբերի 21-ին գրանցված ապօրինի  որսի հետ կապված հարուցվել է քրեական գործ, կան կասկածյալների շրջանակ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները: Գործը հարուցվել է ՔՕ-ի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ամբողջությամբ արգելված կենդանու որսը, որը բնությանը հասցվել է խոշոր չափի վնաս, խոսքը մոտ 3 մլն դրամի մասին է:

Գործը հարուցվել է Վաչագան Աշոտի Ղարախանյանի դեմ, ով ասել է, որ «ինքն է կրակել եւ սպանել կենդանուն», նա դեռ որեւէ կարգավիճակ չունի: Բեզոարյան այծին որսալուց հետո նրանք ցանկացել են կենդանուն տանել, հացկերույթ կազմակերպել, սակայն աղմուկ է բարձրացնել, խոսակցություններ են եղել եւ չեն կարողացել տանել:

Վաչագան Ղարախանյանից բացի՝ մեքենայում եղել են նախկին եւ ներկա պաշտոնյաններ: Մեր տեղեկություններով՝ մեքենայում նրանից բացի եղել են Վահան Սաղաթելյանը, Արայիկ Մուրադյանը, Եղեգնաձորի նախկին քաղաքապետ Սիրեկան Բաբայանը, Վայքի այժմյան փոխքաղաքապետ Վասիլ Ասլանյանը:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930