Լրահոս
Օրվա լրահոսը

«Տանգոյի տակ քոչարի են պարում». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 27,2013 11:36

Երեկ Երեւանում տեղի ունեցավ մի շնորհանդես, որի ժամանակ հնչեց մի «միտք». «Այսօր իմ համար օրը բաղկացած է 48 ժամից, որից 96 ժամը մենք ծախսում ենք ժամանակն ու տարածությունը մեկ ծիրի բերելու վրա։ Ժամանակը խտացել է, ուզենք թե չուզենք։ Այո։ Այստեղ նստած են պրոֆեսիոնալներ զանգվածային լրատվամիջոցներից։ Եվ նրանք շատ լավ գիտեն, որ ներկայիս հասարակությունը տանգոյի տակ քոչարի է պարում։ Ոչ մեկը ժամանակ չունի։ Նրանք պրոֆեսիոնալ գիտեն իրենց գործը՝ շատ դեպքերում վերնագիրն ավելի կարեւոր է, քան թե բովանդակությունը։ Շատ նորմալ է։ Պետք է իրականության հետ ճիշտ հաշվի նստել։ Շատ նորմալ է։ Բոլորիդ հաջողություն եմ մաղթում։ Ներողություն եմ խնդրում, որ ձեր հարցերին ձեր ուզած պատասխանները չեմ կարողանում երբեք տալ»։

Մեջբերումը բառացի է, առանց նույնիսկ ստորակետի փոփոխության։ Այս արտահայտության հեղինակը ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանն է։ Հենց նա է իր ղեկավարած գերատեսչության հետ հաշվում Հայաստանի տնտեսական աճը, գործազրկության մակարդակը, աղքատության ցուցանիշը, արտագաղթի տեմպը եւ այլն։ Եվ ահա այս մեջբերումը ցույց է տալիս, թե ինչպիսի ապրումներ է ունենում Ստեփան Մնացականյանի պես պրոֆեսիոնալը, երբ ստիպված է անընդհատ «բարեբաստիկ» ցուցանիշներ ապահովել։

Երբ մարդուն անընդհատ ստիպում են տնտեսական աճ ցույց տալ այն դեպքում, երբ աճ չկա, բնականաբար մարդու աշխատանքային օրը կձգվի 48 ժամ, որից 96 ժամը նա ստիպված է դեգերել էյնշտեյնյան տեսություններում, որտեղ մարդիկ տանգոյի տակ քոչարի են պարում։ Վերը նշված շնորհանդեսի ժամանակ ԱՎԾ-ն ներկայացրեց 2012 թվականին Հայաստանի աղքատության ցուցանիշը։ Ըստ այդմ, 2012 թվականին աղքատ է եղել բնակչության 32.4 տոկոսը, այն դեպքում, երբ 2011 թվականին դա 35 տոկոս էր։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930