Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողության մեխանիկան

Նոյեմբեր 27,2013 13:30

Այսօր Վիլնյուսում սկսվել է «Եվրոպական հարեւանության» համաժողովը: Նախնական դասավորությամբ՝ Ռուսաստանը մինչ այդ հանդիպումը հասել է որոշակի հաջողությունների` թույլ չտալով, որ Հայաստանն ու Ուկրաինան ստորագրեն համապատասխան փաստաթղթերը: Հիշյալ երկրների համար դա, իմ կարծիքով, լուրջ անհաջողություն է, եւ հակառակը` Վրաստանի եւ Մոլդովայի համար` որոշակի հաջողություն, քանի որ այդ երկրները կարողացել են ցույց տալ իրենց «դիմադրողականության ունակությունը»:

Սակայն ինձ թույլ կտամ փոքր-ինչ շեղվել այդ` արդեն չափազանց ծեծված թեմայից եւ խոսել ընդհանրապես հաջողության մասին` մի բանի, որը մենք ձեւականորեն կամ անկեղծորեն հաճախ մաղթում ենք իրար: Աշխարհում կան հարյուրավոր գրքեր, հոդվածներ եւ հարցազրույցներ, որտեղ միլիոնատերերը բացատրում են, թե ինչպես են հասել հաջողության: Հենրի Ֆորդը, օրինակ, պատմում է, թե ինչպես կատարելագործել ավտոմեքենաների արտադրությունը, Բիլ Գեյթսը` ինչպես հեղափոխություն ապահովել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Եթե նման գիրք գրի ռուսաստանցի օլիգարխը, այն (անկեղծ լինելու դեպքում) կկոչվի «Ինչպես եմ ես Խորհրդային Միության փլուզման պահին հայտնվել նավթի խողովակի կողքին»: Իսկ հայ օլիգարխն իր գիրքը կվերնագրի` «Ինչպես էի ես Ուկրաինայից շաքարավազ բերում»:
Աշխարհում միլիոնավոր մարդիկ կարդում են այդ գրված կամ չգրված գրքերը, ոգեւորվում են այդ օրինակներով կամ նախանձով են լցվում եւ գլուխը տարուբերելով ասում են` «վայ, բախտի տերը թաղեմ»: Հաջողությունը գիտակցության այս պարզագույն մակարդակի վրա հավասարազոր է հարուստ կամ, համենայնդեպս, բարեկեցիկ մարդ դառնալուն` դրանով է կողմնորոշվում մարդկության մեծամասնությունը: Դա, իհարկե, պատրանք է, որովհետեւ՝ ա) պահանջարկի բավարարումը նոր` ավելի բարձր պահանջարկ է առաջացնում (ինչի մասին դեռեւս 19-րդ դարի առաջին կեսին գրել է ֆրանսիացի գործիչ Ալեքսիս դե Տոկվիլը), բ) որքան շատ են մարդու նյութական կարողությունները, այնքան շատ է նա դողում իր ունեցվածքի վրա, ինչը նրան կատարելապես դժբախտ է դարձնում, գ) աշխարհում կան բազմաթիվ մարդիկ (սկսած ինձնից), որոնք իրենց կյանքից միանգամայն գոհ են, բայց որեւէ չափանիշով հարստությունից չափազանց հեռու են:

Ավելին ասեմ` իսկ արդյոք հաջողության ամեն գնով հասնելը (որեւէ հաջողության` ոչ միայն նյութական) պե՞տք է լինի մարդու գլխավոր նպատակը: Արդյոք այս կյանքում ավելի հետաքրքիր նպատակներ չկա՞ն: Եվ արդյոք ճիշտ չէ՞ր Ռեդյարդ Քիպլինգը, որն ասում էր, թե հաջողության եւ դժբախտության գինը, ըստ էության, նույնն է:

…Դառնալով ներկայիս պահին՝ ասեմ, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի համար մեծ հաջողություն կլինի, եթե կարողանա գոնե որոշ չափով պահպանել իր անկախ պետականությունը: Բայց եթե, Աստված չանի, նույնիսկ չպահպանի՝ կյանքը, միեւնույն է, կշարունակվի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    «Աշխարհում միլիոնավոր մարդիկ կարդում են այդ գրված կամ չգրված գրքերը»

    Չգրուած գրքեր կարդալը մի քիչ լաւ չպատկերացրի 🙂

  2. Garry says:

    Թեև վերջին նախադասությունը մի քիչ տխուր տրամադրություն հաղորդեցայնուամենայնիվ` բրավո!!!

  3. Rafael says:

    Զարմանալիորեն բոլոր ՀՀՇ-ականները և խորհրդային միության հակառակորդմերը բոլորը միանգամից դարձան լիբերալներ և որ էլ ավելի զարմանալի է օլիգարխիկ կապիտալիզմի հակառակորդներ,բայց մարդիկ,հատկապես մեր ժողովուրդը լավ գիտե թէ ով ով է և Ձեզ էլ ենք լավ հիշում ու ճանաչում պարոն Աբրահամյան,Շողերին էլ մյուսներին էլ ու հավատացեք մարդիկ ձեզ չեն հավատում,դուք եք ՀՀՇ-ն,դուք էիք մեզ խավար ու ցուրտ պարգևողների համախոհը և զինակիցը և այժմ փառք աստծո գոնե Հզորագույն Ռուսիան Հսկա տվեց,Հանճար ծնեց ու արդարությունը վերականգնվեց……մի խոսքով Ց տեսություն բոլոր լիբերալներին,չնայած անկեղծ ասած այդ բառը հայաստանյան լիբերալներին չի սազում,փողոցի մարդիկ ինչ լիբերալ,ինչ կոնսերվատոր,դա ուղղակի ամբոխ էր,որ շուրջ 20 տարի բոլորիս զզվացրեց և սպառվեց՝տեղը զիջելով կառուցողներին,արարողներին և հզորացնողներին,բայց ոնց եմ ես Ձեզ հասկանում պարոն Աբրահամյան և ոչ միայն Ձեզ այլ և Ձեր մյուս գործնկերին,բոլորտ մնացիք ամգործ,այսինքն էն հին կոտրած տաշտակի առջև,իսկ մեզ՝ժողովրդիս վերջապես հանգիստ կթողեք և մենք նորից կզարգանանք և կբարգավաճենք մեր վախեմի բարեկամ-բարերարի հետ.Մնաք բարով……

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      🙂 Ես հիմա ինձ շատ ավելի լավ եմ ինձ զգում, քան ՀՀՇ-ի ժամանակ: Այսօր ինձ անգործ անվանելը, մեղմ ասած, հեռու է իրականությունից: Աշխատում եմ 4 տեղ եւ իմ բոլոր աշխատանքներից մեծ բավականություն եմ ստանում: Սրտանց ցանկանում եմ, որ բոլոր մարդիկ ունենային նույն զգացողությունը:Աստված Ձեզ պահապան:

    • Ալեքսանդր says:

      Հարգելի Ռաֆայել,Կցանկանայիք ասել, թե ի՟նչ տարիքի եք, ի՟նչ կրթություն ունեք և ԽՍՀՄ-ի ժամանակ ինչո՟վ էիք զբաղվում;Շատ հետաքրքիր է նման մտքերն արտահայտող մարդը;

  4. Հրանտ Պապիկյան says:

    Корона — тому, кто ее схватил,
    Держава — тому, кто смел!
    Трон — для того, кто сел на него
    И удержать сумел….

    Джозеф Редьярд Киплинг

  5. Վահան says:

    Ո՞ր եւ ո՞ւմ կյանքը կշարունակվի Արամ ջան….

    • Հրանտ Պապիկյան says:

      Լավատեսական խորհուրդներ` մեր մանկության անկրկնելի Քիփլինգից

      Եթե տիրապետում ես երազանքդ,
      Եթե մտքերդ քեզ են ենթարկվում:
      Եթե գիտես եւ Փառքը եւ Փորձանքը՝
      Եւ որ երկուսն այդ քիչ են տարբերվում:
      Եթե քեզ կզսպես, երբ քո խոսքերը
      Խարդախը կփորձի նենգափոխել,
      Կամ տեսնելով գործիդ ավերակները
      Այն կսկսես սկզբից վերակերտել….

      Եթե ամբոխի՛ հետ միշտ ազնիվ ես,
      Արքաների՛ հետ պարզությամբ լցված:
      Եթե ընկերն, օտարը չեն շեղի՛ քեզ:
      Եթե հարգված ես, ոչ թե մեծարված:
      Եթե կարող ես անողոք րոպեն էլ
      Լցնել արժեքավոր վաթսուն վայրկյան,
      Աշխարհը քոնն է` եւ նրա ամենը
      Եւ ավելին: դու Մարդ ես, բարեկամ։

  6. Rafael says:

    Բայց չէ որ Դուք գաղափարի մարդ եք և հիմա հոգեպես տանջվում եք գիտակցելով,որ այքան տարի շարունակ ապարդյուն ժամանակ եք վատնել,դա մեծ հաշվով իհարկե…իհարկե մենք բոլորս լավ գիտենք Ձեր մտավոր կարողությունների մասին,սակայն անձամբ իմ կարծիքով այս վերջին խմորումները պետք է որ Ձեզ մտահոգեն,Դե ֆակտո այդպես էլ ձեզանից ոչ ոք չկարողացավ ոչ մի նմայուն բան ստեղծել այսքան տարիների ընթացքում,որևէ գաղափար,որ համախմբեր մեզ բոլորիս,որ ահա բոլորս,կամ գոնե մեզանից ոմանք ափսոսանք ապրեին որ վերջացավ այդ դարաշրջանը,այ Դուք էլ որպես մեծ մտավորական ինքրերտ Ձեզ հարցրեք և փորձեք պատասխանել այդ հարցին,ինչ ենք մենք կորցնում,կա որևէ շոշափելի բան,իհարկե պոպուլիստական և շինծու կատեգորիաներից բացի,որոնց անգամ դրանց հորինողները չեմ հավատում….այ ես օրինակ կարող եմ վստահ պնդել,որ ԽՍՀՄ փլուզման առաջին օրերից մինչ այսօր մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը ափսոսանքով է խոսում այն ժամանակների մասին և ցանկացած մարդ կարող է երկար և թաղծոտ նկարագրել թէ ինչ կորցրեց և ինքը որպես անհատ և ժողովուրդը և երկիրը….իսկ արդյոք դուք՝լիբերալներտ ունեք այդքան լավ հուշեր այս տարիներից,որ վաղը կարողանաք ասել,ահա երիտասարդ լրիս և իմացիր այն տարիներին մենք ստեղծել էինք այպիսի մի հասարակարգ,որի փլուզման համար այսօր ափսոսում ենք………………չկա այդպիսի մեկ դրվագ անգամ,նշանակում է այս ողջ ուղին տանում էր դեպի դատարկություն,խոսքն ընդամենը դրա մասին էր հարգարժան պարոն Աբրահամյան,ոչ թե մատերիաների կամ Ձեր ունակությունների։

    • Galust Yenokyan says:

      Հարգելի Ռաֆաել, համարձակվում եմ պատասխանել Ձէզ, հակառակ որ եթե Դուք մեր Հայրենիքում զրկանքներ եք ունեցել, իսկ ես «հայրենադավ» եմ, միայն թե հայրենադավ ավելի շուտ Խորհրդային միությունից, քան թե մեր իրական Հայրենիքից…
      Թերեվս մենք մոտավորապես հասակակիցներ ենք եվ պիտի ասեմ որ ես էլ Ձեզ պես ՀՀՇ ականների համակրողներից չեմ:Պիտի ասեմ որ ինձ համար ՀՀՇ ականները եվ Բոլշեվիկները միեվնույն երեվութն էին, եվ իմ կարծիքով Խորհրդային Միությունը ոչ թե ՓԼՈՒԶԵՑԻՆ այլ այն ՓԼՈՒԶՎԵՑ իր իսկ ծանրության տակ, ինչպես որ ՓԼՈՒԶՎԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԸ իր ծանրության տակ 1917 ին:Երկու փլուզման դեպքում էլ պատճառը իշխող կարգերի գաղափարախոսության սնանկությունն էր: Ռուսական կայսրությունը 20 րդ դար էր մտել ստրկատիրական ճորտատիրական համակարգով (մոտավորապես ինչ որ հիմա Ռուսատանում եվ Հայաստանում է)իսկ դե Խորհրդային Կայսրությունն էլ Պրոլետարական դիկտատուրայի շնորհիվ Համայնական համարվող տնտեսվարությամբ, որը իրականում հիմնված էր հիմնականում Ռուսաստանի
      հարուստ բնական ռեսուրսների անխնա շահագործման վրա եվ հատկապես պիտի նշեմ որ հիմնական բնական ռէսուրսը հենց Խորհրդային բոլոր ժողովրդների ստրկական աշխատանքն էր Լենինյան եվ Ստալինյան համակենտրոնացման ճամբարներում եվ ինչու ոչ նաեվ հասան մինչեվ Բրեժնեվյան ժամանակները: Այն նյութական եվ հոգեվոր բարիքները որ Դուք եվ ես ըմբոխշնել ենք մեր երիտասարդ տարիներին շաղախված է եղել այն միլիոնավոր մարդկանց արյունով որոնք իրեց մահկանացուն կնքեցին այդ ճամբարներում: Իհարկե եվ բոլշեվիկ եվ ՀՀՇ ական գյուղերից եվ քաղաքներից փախած, իշխանության եվ ապագա հարստության ծարավ երիտասարդներին առանձնապես հետաքրքրում էր սեփական բարեկեցությունը եվ գաղափարները երկրորդական էին…
      Հարգելիս եթե Ձեզ թվում է թե 90 ականներին մյուս նախկին Խորհրդային հանրապետություններում իրավիճակը նույնը չէր սխալվում եք, Ռուսաստանի մեծ մասում դեռ մութ ու ցուրտ տարիներ է, եվ եթե Ձեր հույսը ԲԱՐԵԿԱՄ/ԲԱՐԵՐԱՐՆ է, իր սեփական ժողովուրդը այդ ՀԱՐԱԶԱՏ ԲԱՐԵՐԱՐԻՆ է սպասում արդեն մի քանի դար, միայն թե այդ մասին «ՎՐԵՄՅԱ» ծրագիրը նախնտրում է չխոսել: Պիտի ասեմ նմանատիպ, բայց միքիչ բարվոք, վիճակ է եվ ԱՄՆ ում ուր ես ապրում եմ: Կենտրոնական նահանգների շատ բնակավայրերում երիտասարդները աշխատանք, ապագա չունեն եվ շատերը գնում են բանակ որ մի կերպ ապահովեն իրենց ապագան… Հարգանքներով, Գալուստ

    • Վալոդ says:

      Կարծում եմ՝ Հայաստանը, Ռուսաստանը և այլն երբեք էլ չեն եղել հակախորհրդայինների ձեռքում, մինչև հիմա էլ նախկին կոմունիստ-օլիգարխների ու նրանց գաղափարական հպատակների ձեռքին է, որոնք անցել են զանազան մուտացիաների միջով, ներառյալ ՀՀՇ և մյուսները: Թելման Տեր-Պետրոսյանից մինչև Սաշիկ Սարգսյան: Միայն թե չասեք, որ մենք հիմա կառավարվում ենք Սախարովի կամ Ռաֆաել Պապայանի նման մարդկանց աոաջ քաշած գաղափարներով:

  7. Կարո Մելիքյան says:

    Մէկին հազար դեկան ոսկի,
    Մէկին ոչ՜ փող մի պղնձի,
    Մէկին հազար ձի եւ ջորի,
    Մէկին ոչ՜ ուլ մի,ոչ մաքի,
    Մեկին հազար գառնով մաքի,
    Մէկին ոչ՜ մեկ չորքոտանի։

    ՖՐԻԿ

  8. Կարո Մելիքյան says:

    , եթե կարողանա գոնե որոշ չափով պահպանել իր անկախ պետականությունը: Բայց եթե, Աստված չանի, նույնիսկ չպահպանի՝ կյանքը, միեւնույն է, կշարունակվի:

    Կյանք էլ՜ կա….-կյանք էլ …։

  9. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ֆեոդալական ոստիկանապետություն Ռուսաստանը հային ոչինչ չունի տալու՝ բացի մի քանի ժանգոտած զենքի՝ այն էլ Հայաստանի տարածքը 50 տարի ՁՐԻ օգտագործելու դիմաց: Ռուսական գուլագներից հայը կուշտ է: ՀԱՊԿ-ն էլ ձևական կառույց է. ապացույցը Ադրբեջանին զինելը:

    Իսկ ով «կարոտում» է ԽՍՀՄ-ի միտեսակի երշիկը, գորշ կաստյումը, խրուշովյան տներն ու անվերջանալի ‘համագումարները’ կարող է տեղափոխվել ներկայիս Ռուսաստան. նույն ԽՍՀՄ-ն է:

  10. Rafael says:

    Ես այնպես էլ չէի ցանկանում էս անիմաստ խոսակցությունների մեջ մտնել գիտակցելով ինչ է նմանատիպ ֆորումներում կատարվում,սակայն ստիպված եմ վերջին անգամ պատասխանել հաշվի առնելով ԱՄՆ-ի մեր հայրենակցի ջանքերն այստեղ քաղաքական էքսկուրս կազմակերպելու,ասեմ որ շատ թերի է և միանգամից երևում է,որ Դուք քաղաքականությունից հեռու եք………ինչ վերաբերվում է ԽՍՀՄ փլուզման պատճառներին ապա իհարկե փոքրիկ Հայաստանի դերը այդտեղ չէր կարող էական լիներ և խոսքն ուղակի խռովարարներին և ամբոխավարներին համակրելու մասին է,ինչ վերաբերվում է Ռուսական իմպերիային,ապա կարող եք համոզված լինել,որ դա երբեք չի փլուզվել,այլ ավելի շուտ ձևափոխվել է,վերածվելով ՍՍՀՄ-ի կամ յաժմ Ռուսաստանի դաշնության,սակայն դա էական նշանակություն չունի հենց իրենց ռուսների համար,այլ ավելի շատ կարևոր է հենց մեզ համար և բացատրեմ թէ ինչու.ԽՍՀՄ տարիներին մենք համագործակցում էինք մեզ համար իդեալական ֆորմատով և գրեթե հավասար իրավունքներով,իսկ հիմա արդեն Ռուսիան այդ պատմական սխալը չի կրկնի,քանի որ արդեն տեսել է ամբոխավարների ամբիցիաները և նպատակները,ուստիև այս ողջ պրոցեսները միայն վնասեցին մեզ բոլորիս,իսկ այն որ մենք միշտ այսպես թե այնպես պիտի համագործակցենք ռուսների հետ դա կասկածից վեր է և դրա համար բավարար է ընդամենը նայել քարտեզին և մի փոքր գոնե պատկերացում ունենալ պատմությունից և ներկայից իրավիճակից…….իսկ թե ԱՄՆ-ում ինչ է կատարվում և Եվրոպայում հավատացեք ես դրանից լավ քաջատեղյակ եմ և ոչ միայն ես այլ ցանկացած մարդ,միայն թե ԱՆՄ-ում կատարվող իրադարձությունները մեզ հետ շատ քիչ է առնչնվում և միշտ էլ այդպես է եղել,իսկ մեր մյուս գործընկերոջո,ով մեզ Ռուսաստան մեկնելու խորհուրդներ է փորձում տալ,կասեմ միայն այն որ մենք մեծամասնություն ենք կազմում և ցանկացած պարագայում,անգամ լիբերալների մոդելներով մեծամասնությունն է որոշում,կարծում եմ հասկանալի է թե ով և պիտի գնա,հատկապես,որ Ռուսաստան մեկնողը գոնե կարողանում է բնակարան վարձել և որոշակի իրավական պլատֆորմով հանդես գալ,իսկ Եվրապա մեկնեղների մեծ մասը կայարաններում և պարկերում են գիշերում,մտածեք որ հետներտ տաք շորեր վերցնեք որ չմրսեք…………

    • Գագիկ Բաղդասարյան says:

      “այն որ մենք միշտ այսպես թե այնպես պիտի համագործակցենք ռուսների հետ դա կասկածից վեր է և դրա համար բավարար է ընդամենը նայել քարտեզին և մի փոքր գոնե պատկերացում ունենալ պատմությունից և ներկայից իրավիճակից……. ”

      Ռուսաստանը աշխարհում գրավում է`

      1 – ին տեղը աշխարհում չինական ավտոմեքենաների ներկրումներով;
      62 – րդ է աշխարհում տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից (Կոստա Ռիկաի եւ Պակիստանի միջև);
      67 – րդն է աշխարհում կեանքի կենսամակարդակի առումով;
      70 – րդ տեղը աշխարհում առաջադեմ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման առումով;
      175 – րդն է աշխարհում քաղաքացիների ֆիզիկական անվտանգության առումով;
      182 – րդն է մահացության առումով 207 երկրների մեջ
      ; 1 – ին տեղն է բնակչության բացարձակ նվազման առումով;
      1 – ին տեղը հոգեկան հիվանդոների քանակով;
      1 – ին տեղը ինքնասպանությունների թվով ծերերի շրջանում;
      1 – ին տեղը ինքնասպանությունների թվով երեխաների եւ դեռահասների շրջանում;
      1 – ին տեղը ծնողներից լքված երեխաների թվաքանակով;
      1 – ին տեղը աբորտների եւ մայրական մահացության քանակով;
      1 – ին տեղը Եվրոպայում խմելու եւ ծխելու պատճառով մահացողների քանակով;
      1 – ին տեղը աշխարհում ծխախոտի սպառման առումով;
      1 – ին տեղը աշխարհում ծխող երեխաների թվով և ծխողների թվի աճի տեմպերով;
      1 – ին տեղը աշխարհում սրտանոթային հիվանդություններից մահացության քանակով;
      1 – ին տեղը աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների քանակով;
      1 – ին տեղը աշխարհում օդանավների աղետների քանակով(ըստ միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի , օդանավների աղետների մակարդակը Ռուսաստանում 13 անգամ ավելի բարձր է, քան միջինը աշխարհում);
      1 – ին տեղը աշխարհում միջազգային սեւ շուկայում ստրուկների մատակարարման ծավալներով;
      1 – ին տեղը աշխարհում դոլարային միլիարդատերերի թվի աճի տեմպերով;
      2 – րդ տեղը աշխարհում դոլարային միլիարդատերերի թվի քանակով (ԱՄՆ -ից հետո);
      2 – րդ տեղը աշխարհում կեղծված դեղերի տարածման առումով (Չինաստանից հետո) ;
      2 – րդ տեղը Եվրոպայում ինքնասպանությունների քանակով մեկ շնչի հաշվով (Լիտվայից հետո);
      2 – րդ տեղը աշխարհում սպանությունների քանակով մեկ շնչի հաշվով (Կոլումբիայից հետո);
      2 – րդ տեղը աշխարհում է վերջին տասը տարիների ընթացքում սպանված լրագրողների թվով;
      2 – րդ տեղը աշխարհում (Սերբիայից հետո) արդյունաբերական զարգացած արեւմտյան երկրներում ապաստան հայցող մարդկանց քաակով;
      2 – րդ տեղը աշխարհում բյուրոկրատիայի մառարդակով
      2 – րդ տեղը աշխարհում 1000 մարդու հաշվով բանտարկյալների թվով (ԱՄՆ – ից հետո);
      2 – րդ տեղը աշխարհում Միացյալ Նահանգների կողմից երեխաների որդեգրման քանակով ;
      3 – րդ տեղը աշխարհում մանկական պոռնոգրաֆիայի տարածման մակարդակւվ;
      3 – րդ տեղը աշխարհում տոտալիտար աղանդների քանակով;
      3 – րդ տեղը աշխարհում բջջային բաժանորդների քանակով;
      3 – րդ տեղը աշխարհում ավտոմեքենաների գողության քանակով.

      https://www.topa.ru/russia-top.htm

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930