Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովից առաջ և ընթացքում Լիտվայի խորհրդարանի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի հրավերով Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը նոյեմբերի 27-29-ին կլինի Վիլնյուսում:
«Հայաստանի հյուսիսային ընտրությունը և Եվրոպական Միության հետ հետագա հարաբերությունները» թեմայով Վարդան Օսկանյանը դասախոսություն կկարդա Վիլնյուսի համալսարանում, կմասնակցի Եվրոպական Միության և ԵՄ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանականների մասնակցությամբ «Հանուն ժողովրդավարության» ֆորումին:
Վարդան Օսկանյանը կմասնակցի նաև Վիլնյուսի համալսարանի Արևելաեվրոպական
հետազոտությունների կենտրոնի առանձին ընդունելությանը, որին ներկա կլինի նաև Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին:
Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Լիտվայի խորհրդարանում և լրատվամիջոցների հետ:
Կարդացեք նաև
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ