Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակները ոչնչանում են

Նոյեմբեր 27,2013 11:03

«Սևանա լճի մակարդակի բարձրացումը բերում է  միայն ավելի խորը  թափանցելիության, մնացած բոլոր ցուցանիշները վատթար վիճակում են», – այս մասին նշեց ջրային ռեսուսների գծով փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու  Քնարիկ Հովհաննիսյանը՝ բաց հասարակական բանավեճի ժամանակ, որը տեղի ունեցավ երեկ՝ Կովկասի ինստիտուտի գրասենյանկում՝ Կովկասի ինստիտուտի  կողմից Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլի անվան հիմնադրամի աջակցությամբ և նրա հետ համատեղ։  Նա նշեց, որ հարակից բնակավայրերի աղբը լցվում է Սևանա լիճ, որը բերում է վիճակի վատթարացման: Ըստ փորձագետի՝  որպեսզի Սևանա լիճը  խմելու ջրի աղբյուր լինի ռեգիոնի համար, դեռ շատ խնդիրներ պետք է լուծվեն։ Նա հավելեց , որ այս վիճակին նպաստում են նաև Սևանա լճից ջրի բացթողումները։

Ք. Հովհաննիսյանի պնդմամբ՝ Սևանա լիճն ունի ինքնամաքրման շատ մեծ հատկություն, ուղղակի պետք է մոտովորապես 3 տարի լիճը թողնել հանգիստ՝ չաղտոտել, այս դեպքում Սևանը բնական ճանապարհով կենթարկվի ինքնամաքրման։

sevan2Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոբիոլոգիայի բաժնի ղեկավար  Սուսաննա Հակոբյանը նշում է, որ իրենք գրանցել են մաքսիմալը 12 մ թափանցելիություն, ինչը, ըստ նրա,  շատ բարձր ցուցանիշ է։ Ս. Հակոբյանը լուրջ խնդիր է համարում այն, որ Սևանի էնդեմիկ ձկնատեսակները այսօր գտնվում են ոչնչացման եզրին։ Այդ հարցը լուծվում է արհեստական ճանապարհով ՝ մանրաձկներ լիճ բաց թողելու եղանակով։

Սևանի ազգային պարկի փոխտնօրեն  Վահե Գուլանյանը նույնպես հայտնեց իր մտահոգությունն այս հարցի շուրջ՝ նշելով , որ Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակի ոչնչացմանը մեծապես նպաստում է որսագողությունը։ Նա նշեց, որ որսագողության համար օրենքով նախատեսված է քրեական եւ վարչական պատասխանատվություն, եւ տեղեկացրեց, որ ձկնագողության համար 20 մարդ ենթարկվել է պատասխանատվության, որից 4–ը ՝ քրեական պատասխանատվության։  Բայց, ըստ Վ. Գուլանյանի, չնայած օրենքի սահմանած պատժի առկայության՝ հնարավոր չէ ընդհանարապես վերացնել որսագողության երևույթը։

ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների  կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների բաժնի պետ Սևակ Բալոյանը նշեց, որ Սևանա լիճ է բաց թողնվել  370.000 մանրաձուկ՝ էնդեմիկ տեսակները վերականգնելու նպատակով , ինչպես նաև 2014–2023 թվականներին իրականացվելու է անտառատնկում, որը,  ըստ նրա, կնպաստի Սևանա լճի խնդիրների լուծմանը։

Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930