Անթալիայում մեկնարկեց շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը:
Մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Ռուսաստանի ընտրանին էր: Սկզբունքային այս հակամարտությունը ավարտվեց 2:2 հաշվով: Բոլոր չորս խաղատախտակների առջեւ՝ Վլադիմիր Կրամնիկ-Լեւոն Արոնյան, Սերգեյ Կարյակին-Սերգեյ Մովսիսյան, Ալեքսանդր Գրիշչուկ-Վլադիմիր Հակոբյան, Յան Նեպոմնյաշչի-Գաբրիել Սարգսյան, մրցակիցները համառ պայքարից հետո, այնուամենայնիվ, միմյանց հրաժեշտ տվեցին խաղաղասիրական ձեռքսեղմումներով:
Այսօր՝ երկրորդ տուրում, մեր տղաները հանդիպում են Եգիպտոսի հավաքականի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև