Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արծվի Բախչինյան. «Սա ի՞նչ թարախ է, որ չի պայթում». «Հրապարակ»

Նոյեմբեր 27,2013 10:42

«Հրապարակն» այսօր զրուցել է բանասեր, պատմաբան, գեղարվեստագետ, թարգմանիչ Արծվի Բախչինյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված այդ հարցազրույցից:

-Ինքնին հասկանալի է, որ նման պայմաններում քեզ համար պիտի որ հեշտ չլիներ կենտրոնանալ հետազոտական կամ թարգմանական գործունեության վրա…

-Երանի այնպիսի ժամանակներ լինեին, որ հարցազրույց տալիս ստիպված չլինեի քաղաքականության մասին ամնափոքրիկ ակնարկն իսկ անելու, քանի որ, այո, իմ աշխարհներն ուրիշ են: Ճիշտ է, այս տարի էլ տարբեր հետաքրքրական գործեր կատարեցի, տպագրվեց իմ թարգմանությամբ երկու գիրք, եւս երեք թարգմանություն էլ ճանապարհին են, կատարվեց վաղեմի երազանքս՝ նկարահանվեցի կինոյում մի փոքր դերով՝ հրավեր ստանալով Հայաստանում ֆիլմ ստեղծող ամերիկացի կինոգործիչներից… Սակայն անձնական այս հաջողություններն ինձ երբեք լիակատար երջանկություն չեն պարգեւում, երբ շուրջս համատարած անարդարություն է, ամենաթողություն, բռնություններ, ոգու ու նյութի աղքատություն եւ տեսակի պատերազմ: Այնքան լավ եմ հասկանում մեծն Ֆաինա Ռանեւսկայային, երն նա ասում էր. «Ինչպես եմ նախանձում անուղեղներին»:

15 տարի առաջ մութ ու ցուրտ տարիներին գիտեինք, որ պատերազմի մեջ ենք ու հաղթելու ենք, թունելի ծայրին լույս էինք տեսնում, իսկ հիմա դա չկա, եւ հույսը կտրողը թուրքն ու ազերին չեղան: Ու խնդրեմ, սիրելի հայրենակիցներ, գլխիս քարոզներ չկարդաք, թե նմա՞ն ժամանակներ է տեսել մեր ժողովուրդը՝ չմոռանալով հիշատակել հայ ազգի՝ փյունիկ թռչուն լինելու կամ Աստծո պահած ժողովուրդը լինելու մասին նեյնիմները: Միայն, եթե կարող եք, շատ կուզեի բացատրեք՝ սա ի՞նչ թարախ է, որ համառորեն չի պայթում:

Աշխեն Քեշիշյան

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930