Իր այսօրվա համարում «Հրապարակ» օրաթերթը ծավալուն հարցազրույց է ներկայացրել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ: Մեջբերում ենք մի հատված այդ հարցազրույցից:
-Պարոն Թովմասյան, լրագրողների հետ Ձեր շփումներից զգացվում է, որ շատ ազատ եք, անկաշկանդ, անգամ՝ կատակասեր: Հրաշալի է: Դա բնատո՞ւր է, թե՞ ուղղակի թաքցնելու բան չունեք:
-Կարծում եմ՝ երկուսն էլ: Մեկն առանց մյուսի չի լինի, եւ ինչ-որ չափով փոխպայմանավորված բաներ են դրանք: Հումորի զգացումս ժառանգել եմ պապիցս, որին, ցավոք, չեմ տեսել: Շատ սուր է հայրիկիս հումորը, ընդհուպ՝ ծակող: Ես, իհարկե, հիմա չեմ պատմի, բայց ասեմ, որ մոտ երեք հազար հումորային պատմություններ են կապվում իր հետ:
Քաղաքական գործչի համար հումրի զգացում ունենալն անհրաժեշտություն է: Լինում են բարդ իրավիճակներ, որոնցից դուրս գալ ուղղակի չես կարող, եթե չգտնես համապատասխան արտահայտություներ ու պատկերներ: Իմ ընկերների մեջ կան շատ կարդացած ու զարգացած մարդիկ, որոնց ներկայությամբ կատակել կամ հումոր անել՝ նշանակում է վիրավորանք հասցնել նրանց: Չեն ընկալում:
Կարդացեք նաև
Իսկ ինչ վերաբերում է թաքցնելու բան ունենալուն, կարծում եմ՝ այդպիսի մարդ չկա, որ թաքցնելու բան չունենա: Կարծում եմ, լավ է, երբ մարդ դրանից կարողանում է ազատվել՝ երբեմն հումոր անելով, երբեմն էլ մի թեւավոր խոսքով:
Զրուցեց Էդիկ Անդրեասյանը
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում: