amerikayidzayn.com. Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն անժամկետ հացադուլ է հայտարարել, որը նպատակ է հետապնդում ստիպելու Ուկրաինայի կառավարությանը ստորագրել առևտրի շուրջ համաձայնագիրը Եվրոպական Միության հետ:
Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Տիմոշենկոն հացադուլ հայտարարելու մասին տեղեկացրել է այն բանից հետո, երբ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդես է եկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ծրագրերը դադարեցնելու հայտարարությամբ:
Յանուկովիչը «դժվար, սակայն անխուսափելի» է անվանել այդ որոշումը:
Ուկրաինայի խորհրդարանն անցյալ շաբաթ հրաժարվել էր երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու մասին օրինագիծն ընդունելուց, որը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հիմնական նախապայմաններից էր:
Ուկրաինայի կառավարությունն այս ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն երկրի նախագահը կմասնակցի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին:
Կարդացեք նաև
Երկրի վարչապետ Միկոլա Ազարովը երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ նախագահ Յանուկովիչը կայցելի Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը՝ քննարկելու համար Ուկրաինայի տնտեսության շուրջ Ռուսաստանի և ԵՄ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների անցկացման հնարավորությունը:
«Մենք չենք ցանկանում դառնալ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի և բախումների դաշտ: Մենք ցանկանում են լավ հարաբերություններ պահպանել ինչպես Եվրամիության, այնպես էլ Ռուսաստանի հետ, որոնք կնպաստեն մեր զարգացմանը: Այս է մեն դիրքորոշումը», – հայտարարել է Ուկրաինայի վարչապետը:
Արմեն Հովհաննիսյան
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: