meteo.am.Նոյեմբերի 26-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի ՈԻշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Օդեսայից Երևան ուղևորվելիս «Ռենո» մակնիշի AB 1725 BB պետհամարանիշով բեռնատարը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300մ գլորվելով հարակից տնամերձ հողամասերը` վնասել տներից մեկի բակում կայանված «ՎԱԶ-2106» 88 VO 889 պետհամարանիշով ավտոմեքենան, ինչպես նաև հացատան պատն ու ծածկը:
ՃՏՊ-ի հետևանքով վարորդ` 1962 թ. ծնված Նիկոլայ Կոռնեյչուկը (Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի) տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել վարորդի դին: