Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Թուրքիան ևս մեկ քրիստոնեական տաճար մզկիթ կդարձնի

Նոյեմբեր 26,2013 21:45

Ստամբուլում Բյուզանդական ամենամեծ քրիստոնեական տաճարը մյուս տարի վերականգնելուց հետո կվերածվի մզկիթի: Հայտնում է «Հուրիյեթ» թերթը:

Ստուդիոս տաճարը (Սուրբ Հովհաննես Մկրտիչ), վերածելով մզկիթի, կվերանվանվի Իմրահոր Իլյաս Բեյ:

«Ես չէի ցանկանա խոսել որպես խորհրդի անդամ, սակայն իմ անձնական կարծիքն է՝ մշակութային ժառանգությանը չպետք է վերաբերել որպես թշնամական ժառանգություն: Եթե մենք այդպես վերաբերվենք, այն կարող է վնասել հասարակությանը», – ասել է Հիմնադրամի գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Լակի Վինգասը՝ ավելացնելով, որ այս հարցը վշտացնում է հասարակությանը, և սա միայն հույների խնդիրը չէ:

5-րդ դարի տաճարը Բյուզանդական ժամանակաշրջանի Կոստանդնուպոլիսի ամենակարևոր տաճարն էր, որը նաև ծառայում էր որպես Բյուզանդիայի մտածողների կենտրոն: Օսմանյան կայսրությունում Սուլթան Բայեզիդ 2-րդի օրոք այն վերածվել էր մզկիթի: 18-րդ և 19-րդ դարերի երկու հրդեհների պատճառով այն գրեթե կործանվել էր: 1946թ. իշխանությունը տաճարը դարձրել էր թանգարան:

Թուրքիայում արդեն երկու տաճարներ արժանացել են մզկիթ դառնալու ճակատագրին՝ Տրապիզոնի և Նիկեայի Սուրբ Սոֆյա տաճարները, իսկ Ստամբուլի նույնանուն տաճարը մահմեդականացնելու համար բուռն քննարկումներ են տեղի ունենում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930