«Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում այսօր «Հոկտեմբեր» կինոթատրոնում կազմակերպվել էր ճաշի փառատոն, որին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ այս ինքնատիպ փառատոնի կազմակերպիչը` Կարինե Սահակյանը, դեռևս մեկ ամիս առաջ հացի փառատոն էր կազմակերպել Գյումրիում, որին դարձյալ մասնակցում էր կառավարության ղեկավարը: Կարինե Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց. « Մենք շարունակում ենք մեր փառատոների շարքը, ներկայացնում ենք Արևելյան և Արևմտյան Հայաստանների ազգային խոհանոցը, մենք ունենք մի քանի տաղավարներ`«Մայրիկիս ճաշերը», «Մոռացված ճաշեր», տոներին վերաբերող ճաշեր` Սուրբ Զատիկ, Համբարձում, Վարդավառ, ինչպես նաև` ունենք ակցիա` միայնակ չթողնել մեր ծերերին: Տարեցները իրենց մոռացված ճաշատեսակներն են բերել»:
Վարչապետը շրջեց շքեղ զարդարված տաղավարներով, համտեսեց գայթակղիչ ազգային կերակուրները, ի դեպ ներկայացված էր նաև լեհական խոհանոցը, ու հեռացավ Գյումրիից:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ