2013-ի ուղիղ ցուցադրություն նոյեմբերի 26-28-ն է:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքերով, Զարգացման եվրոպական օրերը զարգացման եվրոպացի պրակտիկների և նրանց գործընկերների հավաք է: «Քննարկման նպատակը շահագրգիռ բոլոր կողմերի սրտերն ու մտքերը գրավելն է` խթանելով ներգրավվածությունն ու նպաստելով օժանդակության ավելի բարձր արդյունավետության օրակարգի իրականացմանը», ասաց դեսպանը: Նա ավելացրեց. «Քննարկումը բացառիկ հնարավորություն է տեղեկատվություն տարածելու Եվրոպական զարգացման համագործակցության ջանքերի կոնկրետ արդյունքների մասին»: Քննարկումների թեմաներն են ներառական և կայուն կրթությունը, Երիտասարդությունը կառավարման ու զբաղվածության համատեքստում, կանանց իրավունքների ու հնարավորությունները ընդլայնումը, նաև ֆիլմի ցուցադրություն:
Յուրաքանչյուրք ննարկմանը կհետևի բանավեճ տեղում` հարցի հայկական տեսանկյունով:
Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպվող Զարգացման եվրոպական օրերը միջազգային հարաբերությունների և զարգացման համագործակցության վերաբերյալ Եվրոպայի առաջնահերթ ֆորումն է: Քննարկման նպատակն է միասնական մոտեցում ձևավորել հարցերի լուծմանն ու ոգեշնչել խորհելու միջազգային համագործակցության շուրջը` բաց և ներառական ձևով: Մեկնարկելով 2006-ին դրա մասշտաբները մեծացել են նոր ցանցերի հետ կապերի, նոր գործընկերների հետ հարաբերությունների ստեղծման և նոր հարթակների հիմնման միջոցով:
Կարդացեք նաև
Հետաքրքրված բոլոր անձանց հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը:
ԵՄ կենտրոն