«Ա1+». ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը երբեք Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը չեն բարձրացնի, որովհետեւ ղեկավարվում են Ռուսաստանի կողմից: Այս մասին այսօր ասել է «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Սերժ Սարգսյանի որոշումը՝ Մաքսային միությանը միանալու մասին, ըստ Դավիթ Շահնազարյանի, հակասահմանադրական է, եւ ընդդիմությունն անմիջապես պետք է բարձրացներ նրա պաշտոնանկության հարցը: Եթե մի քանի պատգամավորների չհաշվենք, այսօրվա ԱԺ-ն կձեւակերպի այն, որ մենք անկախ պետություն չենք: Սերժ Սարգսյանի սկսած գործընթացը ոչնչացնում է մեր պետականությունը՝ ասել է նա:
Դավիթ Շահնազարյանի կարծիքով՝ Հայաստանում շատացել են քաղբանտարկյալները: Այն, ինչ տեղի է ունենում Վարդան Պետրոսյանի հետ, քաղաքական հետապնդում է:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:
ով հայ ժողովուրդ, քո երկրի մեջ հայտնաբերիր խոհեմ մարդու, երկրի ղեկը հանձնիր նրան :