Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստացի կնոջը սեռական շահագործմա՞ն է ենթարկել

Նոյեմբեր 26,2013 19:07
datapartyal

 

ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանը դատավորներ Ս.Չիչոյանի, Ե.Դարբինյանի եւ Գ.Ավետիսյանի մասնակցությամբ այսօր ավարտեց Արտավազդ Մուրադյանի , նրա պաշտպան Վահագն Մանուկյանի վերաքննիչ բողոքի քննությունը:

Դատարանը մերժեց 10 տարվա ազատազրկման դատապարտված Արտավազդ Մուրադյանի բողոքը: Ի դեպ, մեղադրողը չէր մասնակցում բողոքի քննությանը, եւ ըստ դատարանի տեղեկացման էլ, վերաքննիչ դատարանում կարող են նիստը շարունակել առանց մեղադրողի մասնակցության:

Արտավազդ Մուրադյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իր հետ նույն հարկի տակ բնակվող փաստացի կնոջը՝ Տ.Ասատրյանին, սեռական շահագործման ենթարկելու նպատակով «պարբերաբար, նրա կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բացի այդ իրենց անչափահաս դստեր՝ Ա. Ա-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, այն է՝ երեխային վնասելու և կյանքից զրկելու խոստումներով, նաև կնոջը մայրական իրավունքից զրկելու սպառնալիքներով» պարտադրել է զբաղվել մարմնավաճառությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ա.Մուրադյանը ըստ գործի նյութերի, տարբեր օրերի, սպառնալիքների գործադրմամբ, Տ.Ասատրյանին՝ իր կամքին հակառակ, մանկահասակ դստեր հետ միասին, տաքսի ավտոմեքենայով տեղափոխել է Կիևյան փողոց, որտեղ հաճախորդներ գտնելու համար կնոջը ստիպել է կանգնել ճամփեզրին, իսկ ինքը, մնալով տաքսու մեջ, վերահսկել է նրա պոռնկության շահագործումը, ապա ստացել ու տնօրինել է մարմնավաճառությամբ վաստակած գումարները:

Ամբաստանյալի պաշտպան Վահագն Մանուկյանն ասաց, որ իրենք 15 թերթի 32 կետից բաղկացած հիմնավորումներ են ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որոնք վկայում են, որ Արտավազդի նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում:

Նույնը դատարանում հրապարակեց նաեւ ամբաստանյալը, որը նաեւ միջնորդեց, որ դատարան բերվեն մի շարք ապացույցներ, իսկ իրեն էլ տրվի 5 օր ժամանակ վերջին խոսքին նախապատրաստվելու համար:

Դատարանը մերժեց, բնականաբար, այս միջնորդությունները, հաշվի առնելով, որ առաջին ատյանում դրանք արդեն իսկ պահանջվել են, որ իրենք քննում են բողոքը, նաեւ մերժեց վերջին խոսքի համար ժամանակ տալը, քանի որ ամբաստանյալն առաջին ատյանի դատարանում չի զրկվել դրանից եւ ասել է իր խոսքը:

Ի դեպ, տուժողը դեմ էր վերջին խոսքին, ըստ նրա՝ ամբաստանյալին ժամանակ տալը կնպաստի, որ ամբաստանյալը նոր բաներ «կհորինի»: Այս տուժողը նաեւ հայտնել էր, թե իրեն ամբաստանյալը զրկել է ազատությունից, դռան փականը փոխել է, որ նա չի կարողացել տեղաշարժվել: Մինչդեռ, պաշտպանի կողմից  դատարան ներկայացվեց բուժհիմարկ տուժողի եւ երեխայի այցելությունների մասին վկայող տեղեկանքը: Տուժողը հաստատեց, որ  զրկված չի եղել ազատությունից ամբողջությամբ , որ այո, ինքը դիմել է բուժհիմնարկ, դուրս է եկել հաճախակի տնից:

Ամբաստանյալի պաշտպանը հավելեց, որ նա կարող էր դիմել վարչական, իրավապահ մարմիններին, եթե ունենար նման ցանկություն:

Ի դեպ, ինչպես առաջին ատյանում, այնպես էլ վերաքննիչում պարզ չդարձավ, որտե՞ղ է սեռական շահագործման ենթարկվել տուժողը, ո՞ր հյուրանոցներում, ո՞ր տաքսիով է գնացել, ո՞ւմ հետ, հարցեր, որոնք, ըստ պաշտպանական կողմի, պետք է պարզեր նախաքննության մարմինը:

Մինչ դատական քննությունը սկսվելը կոշտ խոսակցություն տեղի ունեցավ ամբաստանյալի եւ տուժողի միջեւ. ամբաստանյալն ասում էր, որ տեղյակ է, թե տուժողը ոստիկանների հետ ինչ հարաբերությունների մեջ է, իսկ տուժողն ասում էր, որ նա պետք է պատասխան տա իր արածների համար: Եղան նաեւ վիրավորական արտահայտություններ նրանց միջեւ:

«Կարգավիճակիս մի նայի, այ բոմժ»,-ասաց ամբաստանյալը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930