Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետարանի սխալ տեղեկատվությունը զարմացրել է բերդավանցիներին

Նոյեմբեր 26,2013 18:03

Նոյեմբերի 17-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում կայացան համայնքի ղեկավարի, իսկ մարզի 7 այլ համայնքներում՝ ավագանու ընտրություններ: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը(tavush.gov.am) նոյեմբերի 19-ին տեղեկատվություն է հաղորդել կայացած ընտրությունների արդյունքների մասին, հրապարակել ընտրվածների անունները: Ըստ մարզպետարանի կայքի՝ սահմանամերձ Բերդավան գյուղում ավագանու նորընտիր 9 անդամների թվում է Արտո Ղազարյանը: 

Բերդավանի բնակիչները մեզ ահազանգեցին, որ վերջինս իրականում ավագանու անդամ չի ընտրվել,մարզպետարանի կայքի տեղեկատվության մեջ, ավագանու նորընտիր անդամների շարքում բացակայում է Լյովա Ազատյանի անունը: Մենք զանգահարեցինք Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովից հաստատեցին, որ Արտո Ղազարյանը ավագանի չի ընտրվել, իսկ Լյովա Ազատյանն ընտրվել է:
Մարզպետարանի կայքի տեղեկատվության սխալը բերդավանցիների շրջանում զարմանքի եւ տարաբնույթ խոսակցությունների տեղիք է տվել: Մարզպետարանի լուրի մեջ առկա թյուրիմացությունը մինչ օրս չի ուղղվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930