Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանը սպասեց, սպասեց, տաքսու վարորդներն այդպես էլ չեկան (Տեսանյութ)

Նոյեմբեր 26,2013 18:01

Նախարար Բեգլարյանը գտնում է, որ ոչ մի բողոքող էլ չկա, եւ ընդամենը մի մարդ է, որ շոու է սարքում

Այսօր ժամը երեքին անհատ տաքսու վարորդները «Վարորդների պաշտպանության լիգա» կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հետ միասին պետք է հանդիպեին տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Նախարարը նրանց ժամադրել էր հենց «Նոյյան տապան» մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ` հեռախոսով: Անհատ տաքսիստները ասուլիս էին հրավիրել իրենց խնդիրները ներկայացնելու: Գագիկ Բեգլարյանի նշած ժամին սակայն ոչ Տիգրան Հովհաննիսյանը, որը ասուլիսում պնդում էր, թե տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն իրեն ու վարորդներին չի ընդունում, ոչ էլ բողոքավոր որեւէ տաքսու վարորդ այդպես էլ չեկան նախարարություն, չնայած, որ Գագիկ Բեգլարյանը ճիշտ ժամին նախարարության խորհրդակցությունների սենյակում սպասում էր նրանց: Նախարարը լրագրողների հետ միասին մոտ կես ժամ սպասեց:

Տիգրան Հովհաննիսյանի հեռախոսն ընդհանրապես չէր պատասխանում` անջատված էր: Պարոն Բեգլարյանը վստահեցրեց, որ իրենց դռները միշտ էլ բաց են եղել թե’ Տիգրան Հովհաննիսյանի, եւ թե բողոքավոր տաքսիստների առաջ. «Հովհաննիսյան Տիգրանին անձամբ ընդունել եմ, ընդունել եմ շատ-շատ տաքսու վարորդների, բոլոր ուղղություններով, բոլոր կողմերով նրանց ներկայացրել եմ ամեն ինչ, ես անձամբ փողոցով քայլել եմ, յուրաքանչյուր տաքսի կայանատեղի եմ մոտեցել ու տաքսու վարորդներից յուրաքանչյուրից կարծիք եմ հարցրել: Վարորդների 99 տոկոսը շատ ուրախ են այս բարեփոխումներից: Այս հանդիպումը ավելի շատ ներկայացնում է այդ մարդկանց անլուրջ վերաբերմունքը այս բարեփոխումներին: Լավ կլինի այսօրվանից հետո լրագրողներն այլեւս այս թեմային չանդրադառնա,: Կապի եւ տրանսպորտի նախարարությունն ամեն ինչ արել է հօգուտ տաքսու վարորդների»:

Պարոն Բեգլարյանի պարզաբանումները` տեսանյութում

Ավելի ուշ տեղեկացանք, որ տաքսիստները ավելի ուշ եկել են նախարարություն եւ հանդիպել նախարարի հետ` ուշացումն էլ պատճառաբանել, թե սպորտային հագուստով են եղել եւ հանպատրաստից, գնացել են տուն, որ զգեստափոխվեն, նոր գան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930