Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Վարդանյանի համար մեղադրողը պահանջեց 10 տարվա ազատազրկում

Նոյեմբեր 26,2013 17:49

Տուժող Ռոբերտ Ավետյանը (լուսանկարում, հակառակ մեղադրողի՝ պահանջում է արդարացնել սպանության կազմակերպիչ հանդիսացող իր մոլորյալ որդուն՝ Արսեն Ավետյանին, որի համար պահանջվել է 11 տարվա ազատազրկում: 

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արամ Ամիրզադյանը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա Ռոբերտ Ավետյանի սպանության փորձի գործով երրորդ ամբաստանյալի՝ վարորդ Վարուժան Սավտալյանի համար պահանջեց 3,5 տարի՝ պայմանական փորձաշրջանով: Տուժող Ռոբերտ Ավետյանը ասաց, որ Արսենի մոլորված վիճակը դատարանում ավելի պարզ դարձավ, Արսենը մեղավոր չէ, իսկ անդրադառնալով Վարուժան Սավտալյանի խոսքերին, ասաց, որ դրանք չեն ստուգվել, հնարավոր է իրեն փրկելու համար է արել: Նա խնդրեց դատարանին՝ ներել մոլորյալ որդուն, որը թե պետության, թե իր նկատմամբ հանցանք չի կատարել: «Նա հավատարիմ է եղել Աստծո քարոզին, իսկ խոսակցությունները եղել է սատանայից»,- ասաց նա: Իր որդու համար նաեւ հայտնեց, որ Արսենը հարգված գործունյա մարդ է, պետք է լինի ազատության մեջ, որ տեր կանգնի միայնակ հորը, իր երեխաներին: Նա ասաց, որ իր անհամաձայնությունները հայտնել է նաեւ քննիչին եւ չէր կարող որդին փողոցի մեջ գոռալ հոր սպանության մասին:
Մանրամասները՝ քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930