Նա պահանջում է մրցավարին ցմահ որակազրկել:
Վառնայի «Չերնո Մորե» եւ Սոֆիայի ԲԿՄԱ թիմերի հանդիպումից հետո, որն ավարտվել է 2:1 հաշվով, ԲԿՄԱ-ի երկրպագու Բորիս Բորիսովը հացադուլ է հայտարարել` պահանջելով գլխավոր մրցավար Ստանիսլավ Տոդորովին խայտառակ մրցավարության համար ցմահ որակազրկել:
Հանդիպման ժամանակ Տոդորովը բանակայինների դարպասին կասկածելի 11 մետրանոց հարված է նշանակել` միեւնույն ժամանակ չհաշվելով հյուրերի խփած մաքուր գոլը: Բացի դա, Տոդորովը ոչ միայն «չի նկատել» սեփական տուգանայինում տանտերերի պաշտպանի ձեռքով խաղը, այլեւ իր կասկածելի վճիռներին չհամաձայնելու համար ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ստոյկո Մլադենովին հեռացրել է դաշտից:
Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան Տոդորովին անորոշ ժամանակով զրկել է մրցավարությունից: Սակայն ԲԿՄԱ-ի երկրպագուները, ի դեմս Բորիս Բորիսովի, պահանջում են նրան այլեւս թույլ չտալ խաղադաշտ վերադառնալ:
Կարդացեք նաև
Իր հերթին Ստանիսլավ Տոդորովը դիմել է իր քաղաքի ոստիկանություն: Նրա պնդմամբ, իր ընտանիքի հասցեին ահաբեկումներ են ստացվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ