Լրահոս
Օրվա լրահոսը

«Վովա Գասպարյանը իրեն հրեշտակի թեւեր է պատկերացնում, դրա տակը հրեշ եմ տեսնում»

Նոյեմբեր 26,2013 17:30

«Աիդան ո՞վ է, որ գա ու մի բան էլ մեր վրա մուննաթ գա»,- այսօր նախագահական նստավայրից դուրս գալուց հետո նստավայրի նամակների ընդունման բաժնի աշխատակցուհուց բողոքում էին ազատամարտիկ կանայք:

Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան 26-ում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ երեք ազատամարտիկ կանանց հրավիրեցին նստավայր` իրենց պահանջները լսելու: Բայց ՀՀ նախագահի հետ հանդիպման ակնկալիքով գնացած կանայք հետ եկան հիասթափված. նրանց դիմավորել էր Աիդան, ոչ թե ՀՀ նախագահը:

«Ամո’թ քեզ, պարոն նախագահ, դու երկրապահ չես եղել, երկրապահի անունն ես պղտորում»,- բարկացավ ազատամարտիկ Արեւհատ Մարտիրոսյանը, հետո դժգոհեց, որ հինգ ամիս Ազատության հրապարակում` էլ նստացույց, էլ հացադուլ արեց, բայց ՀՀ նախագահի սիրտն ու հոգին չշարժվեց. «Բայց ոչ մեկ չմոտեցավ, որ հարցներ` ի՞նչ եք ուզում… դու նախագահ լինելու իրավունք չունես, քո ճանապարհը ուրիշ երկրում է, գնա էս երկրից»:

Ելույթ ունեցող կնոջից այն կողմ էլ վիճում էին ցուցարար կանայք ու Երեւանի փոխոստիկանապետը:

«Մենք չենք տեսնում, որ ոստիկանը ժողովրդի կողքին է, մեզ հետ է»,- դժգոհում էր կինը:
Պարոն Օսիպյանն էլ հարցրեց. «Տարբերությունը չե՞ք տեսնում»:
«Վովայի՞ ասած տարբերությունը, բարեփոխումները տեսնում եմ, ավելի վատանում ենք, ավելի աղքատանում… եթե Վովա Գասպարյանը իրեն հրեշտակի թեւեր է պատկերացնում, դրա տակը ես հրեշ եմ տեսնում, հո աղոթելով չէ, ինքը քրիստոնյա չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասները` շուտով տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930