Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը՝ Իշխան Զաքարյանին. Ինչի՞ բյուջեն 10 տարի ոչ մի կոպեկ չի ստանում ԿԲ-ից

Նոյեմբեր 26,2013 17:32

168.am. Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության տարեկան ծրագիրը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ  ծրագրում ներառված չեն բանկերի ուսումնասիրության խնդիրները:

Ի պատասխան Իշխան Զաքարյանն էլ ասաց, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքից ելնելով իրենք բանկային համակարգերի գործունեությունը չեն ուսումնասիրում: «Մենք չենք կարող ընդգրկել սա: Կարծեմ՝ նախորդ խորհրդարանում մեզ առաջարկեցին ռուսական վարկի հետ կապված խնդիրը  ուսումնասիրել, առաջարկեցին, որ նայենք ռուսական վարկը ու մենք ընդունեցինք դա, սկսեցինք ուսումնասիրել, բայց հասանք այնտեղ, ու մեզ շատ սիրուն կանգնեցրին ու թույլ չտվեցինք «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի պատճառով շարունակել մեր գործը ու մեր գործունեությունը սահմանափակվեց կես էջանոց մի հաշվետվությամբ, որտեղ ընդամենը նկարագրեցինք մինչև գումարները բանկ մտնելու ընթացքը»: Իշխան Զաքարյանը նաև նշեց, որ խոսքը ոչ միայն Կենտրոնական բանկի, այլև՝ առևտրային բանկերի մասին է: Ըստ նրա՝ այն շատ լավ, խորքային թեմա է, բայց ՎՊ համար անհասանելի է. «Խորքային առումով հասկանում եմ՝ ինչ եք ասում, բայց գալու ենք հասնենք բանկերի շեմն ու կանգնենք. սա՛ է օրենքը՝ բանկային գաղտնիք և վերջ»:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930