Չեննայում աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտին զուգահեռ անցկացված օփենի ավարտից հետո Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում մեկնարկել է մեկ այլ բաց մրցաշար, որին մասնակցում են նաեւ նախորդում հանդես եկած հայաստանցի շախմատիստները:
Երկու տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը, Լեւոն Բաբուջյանը եւ Հովիկ Հայրապետյանը վաստակել են 1,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով Սամվել Տեր-Սահակյանը 19-րդն է, Լեւոն Բաբուջյանը՝ 20-րդը, Հովիկ Հայրապետյանը՝ 37-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ