«Հայաստանում մենք ունենք պորտաբույծ ռուսական բազա, քանի որ Ռուսաստանը երբեւէ չի արձագանքել Հայաստանի սահմաններին հնչող կրակոցներին»,- Այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով Մաքսային Միությանը միանալու թեմայով:
«ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման տգետ նախագահը առ այսօր որեւէ կարծիք չի հայտնել Մաքսային միության մասին, բայց չէ՞ որ նա առաջին նախագահն է»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը, որի համոզմամբ ՀՀ առաջին նախագահը անպայման պետք է իր կարծիքը հայտներ։
Պարույր Հայրիկյանը հավելեց, որ ինքը եվրոպամետ է, այդպիսին է եղել 40 տարի առաջ։ Իսկ այն մարդիկ, ովքեր նման դիրքորոշում ունեն, իսկ այդպիսիք, ըստ նրա, շատ են, պետք է պայքարեն իրենց իրավունքների համար։ «Մարդկանց 70 տոկոսը կամ դեմ է Մաքսային միությանը, կամ չի կողմնորոշվում»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը։
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ