Ազատամարտիկ կանայք արդեն հասել են նախագահական նստավայր , եւ նրանցից երեքին թույլ են տվել մտնել նախագահական՝ իրենց պահանջները ներկայացնելու: Մինչ նախագահական նստավայր հասնելը, ճանապարհին փոքրիկ միջադեպ գրանցվեց նրանց եւ ոստիկանների միջեւ: Կանանց էր միացել ազատամարտիկ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը եւ դիմադրում էր ոստիկաններին, որոնք` շղթա կազմած, թույլ չէին տալիս ցուցարար կանանց բարձրանալ Բաղրամյան 26: Ոստիկանները ազատամարտիկներից պահանջում էին իրենց ցույցն իրականացնել դիմացի մայթին:
Այս պահին նախագահական նստավայրի դիմաց են հավաքվել նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը եւ նրա մի շարք համախոհներ: Նրանք էլ բողոքում են Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահի որոշման դեմ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ