«Հանրահավաքը ցույց կտա, որ մենք ստրկամիտ ու ծախված պետություն չենք»,- այսօր «Անալիտիկ» ակումբում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, նշելով, որ նոյեմբերի 29-ի հանրահավաքը բոլոր նրանց համար է, ովքեր, չնայած լռում են, բայց կողմ են իր տեսակետին:
Այսօրվանից ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ՀՀ նախագահական նստավայրի մոտ ցույց է սկսելու, այս մասին տեղեկացրեց Պարույր Հայրիկյանը՝ նշելով, որ ցույցը Մաքսային միությանը որոշման դեմ է:
Նախագահականի առջեւ դրվելու է «Վիլնյուս կամ հրաժարական» հարցը:
Պարույր Հայիկյանը նաեւ հավելեց, որ դեռ տասնմեկ օր առաջ նախագահին ուղերձ էր ուղարկվել` «պահանջել էինք հետ կանգնել Մաքսային միությանը միանալու որոշումից եւ նշել, որ հակառակ դեպքում նա կնպաստի իր հրաժարականի կայացմանը: Եթե Սերժ Սարգսյանն անձամբ չգնա Վիլնյուս, ու չստորագրի ասոցացման համաձայնագիրը, բոլորիս կդնի անորոշության մեջ»,- հավելեց նա:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ