Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ նախագահին. «Ամուսնուս անհիմն կալանավորել են»

Նոյեմբեր 26,2013 13:03

Բաց նամակ ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀՀ Ոստիկանության գլխավոր քննչական վարչության ՀԿԳ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 11.05.13 թ-ին իմ ամուսինը` Մարտին Արմենակի Ծերունյանը, ձերբակալվել է, 14.05.2013թ-ին նախաքննական մարմինը նրան անհիմն մեղադրանք է առաջադրել ու որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը 2 ամիս ժամկետով:
Այս ամիսների ընթացքում ամուսինս ու նրա պաշտպանը բազմաթիվ միջնորդություններ ու բողոքներ են ներկայացրել ինչպես նախաքննական մարմին, այնպես էլ դատախազություն և դատարան, բոլոր դեպքերում ստացվել են չպատճառաբանված ու անհիմն բացասական պատասխաններ:
Արդեն 6 ամսից ավելի է իմ ամուսինը ապօրինաբար գտնվում է կալանքի տակ, այս ամիսների ընթացքում նրա հետ ոչ մի քննչական գործողություն չի կատարվել, չի պարզաբանվել առաջադրված մեղադրանքի էությունը:
Դատարանը կալանավորման ժամկետը արդեն 3 անգամ երկարացրել է` հիմք ընդունելով, որ Մ. Ծերունյանին մեղսագրվում է ծանր հանցագործություն, ոչ մի դեպքում անդրադարձ չի կատարվում, թե ինչով է հիմնավորվում առնչակցությունը այդ մեղսագրված ծանր հանցագործության հետ:
Այս խնդրի առնչությամբ, 23.10.13 թ-ին դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազին, սակայն, պատասխանի փոխարեն ծանուցում եմ ստացել այն մասին, որ դիմումս քննարկման համար ուղարկվել է նախաքննական մարմին և մինչ օրս ոչ մի պատասխան…
Զանգվածային լրատվամիջոցներից տեղեկանալով, որ խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն եք տեսում` Ձեզ եմ ներկայացնում Մ. Ծերունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երրորդ անգամ ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը և Երևան քաղաքի Կենտրոն-Նորք¬-Մարաշ վարչական շրջանների դատարանի կայացրած որոշումը:
Մեծարգո պարոն նախագահ, հավատացած եմ, որ Ձեր բարձր աջակցության շնորհիվ վերջ կդրվի այս անօրինականությանը, և իմ ամուսին Մարտին Ծերունյանը ազատ կարձակվի նախաքննական մարմնի կցկտուր հորինվածքի ու դատական ատյանների կույր քմահաճությամբ կայացրած որոշումների գերությունից:

Սուսաննա Բարդիկի Ասատրյան
Մաշտոցի պողոտա17 շենք, բն 6-7

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930