Քիչ առաջ Ազատության հրապարակից ազատամարտիկ մի խումբ կանայք շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր: «Ժողովուրդ, այսօր հայոց մայրերը ոտքի են կանգնել մի բան ասելու», «Մենք ազգ ենք, ոչ թե ոչնչություն եւ ազգի հետ հաշվի պետք է նստի յուրաքանչյուր իշխանավոր, Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի նախագահ». այս կոչերով եւ «Միացում» վանկարկումներով ազատամարտիկները սկսել են իրենց բողոքի ակցիան: Կանանցից մեկը սուլիչով սուլելով , ՀՀ նախագահի նկարը պարանոցից կախած, մետաղե թասի է խփում եւ ասում, որ այսպես պատրաստվում է նախագահի նստավայրի դիմաց արթնացնել ՀՀ նախագահին՝ «մեր նախագահը քնած է»:
Կարդացեք նաև
Ազատամարտիկ կանայք դժգոհում են, որ իրենց շատ խնդիրներ մնում են չլուծված, մինչդեռ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի կտրուկ աճ է նախատեսվել. «Մեզ պետք չեն նրանց տված կոպեկները, թող Սերժ Սարգսյանը տանի իր կնոջն ու թոռնիկին տա»: Ազատամարատիկ կանայք ճանապարհին վանկարկում են՝ «Մեզ պետք չեն 5000 դրամով ընտրություն անող քաղաքացիներ» եւ անցորդներին կոչ են անում՝ «Մայրեր, միացեք»: Որքան մոտենում են նախագահական նստավայրին, այնքան բարձր են գոռում՝ «Սերժիկ, հեռացիր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ