Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չորսս էլ մեր անձնական ազատության համար չէ, որ պայքարում ենք, կամ պայքարում էինք մինչ այդ». «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 26,2013 12:47

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով պաշտպանական կողմը այսօր դիմելու է Վճռաբեկ դատարան՝ պահանջելով արդարացնել տղաներին։

Տղաների գործը վերաբերվում է 2011թ. օգոստոսի 9-ի դեպքերին, երբ ոստիկանները Խնկո Ապոր գրադարանի մոտ միջադեպ էին հրահրել, ծեծի էին ենթարկել նրանց, ապա բերման ենթարկել՝ մեղադրելով, թե իբր երիտասարդներն են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրել: Կալանավայրում որոշ ժամանակ մնալուց հետո տղաները ազատ էին արձակվել, բացառությամբ Տիգրան Առաքելյանի, որը կալանքի տակ մնաց երկու տարի։ Մեկ տարի առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Առաքելյանը դատապարտվեց 6, Արտակը՝ 3, Սարգիսը եւ Դավիթր՝ 2-ական տարվա ազատազրկման, իսկ մեկ ամիս առաջ Վերաքննիչ քրեական դատարանը Առաքելյանի եւ Կարապետյանի նկատմամբ համաներում կիրառեց, իսկ Գեւորգյանի եւ Քիրամիջյանի նկատմամբ պատիժը որոշեց պայմանականորեն չկիրառել։ Այսպիսով, թեեւ բոլոր 4 տղաները այսօր գտնվում են ազատության մեջ, դատարանի կողմից նրանք մեղավոր են ճանաչվում։
Գործի վերաբերյալ նոր ներկայացված բողոքի եւ դրա հետագա ճակատագրի մասին երեկ զրուցեցինք Սարգիս Գեւորգյանի հետ։

– Սարգիս, ի վերջո չորսդ էլ գտնվում եք ազատության մեջ, ինչի՞ համար եք բողոքարկում վերջին վճիռը եւ դիմում Վճռաբեկ դատարան։

– Նպատակը արդարության վերականգնումն է։ Մենք չորսս էլ մեր անձնական ազատության համար չէ, որ պայքարում ենք, կամ պայքարում էինք մինչ այդ։ Մենք պայքարում ենք արդարության վերականգնման համար:

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930