Նոյեմբերի 24-ի երեկոյան Լոռու մարզի Գուգարք գյուղում բռնկված ու մինչև ուշ գիշեր տևած խոշոր հրդեհի հետևանքով անօթևան մնացած վեց ընտանիքները այժմ ապաստանում են հարազատների տներում։
Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գուգարքի համայնքապետ Աշոտ Աշուղյանը։
Նա ասաց, որ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դրամական օգնություն է հատկացրել ընտանիքներին՝ յուրաքանչյուրին տրամադրելով 70.000-ական դրամ:
«Բացի այդ մենք էլ ավագանու նիստի ժամանակ որոշեցինք ընտանիքներից յուրաքանչյուրին տրամադրել 80. 000-ական դրամներ՝ որպես օգնություն»,-ասաց նա ՝ հավելելով, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ խոստացել է հրդեհից տուժած ընտանիքներին ապահովել վարձու բնակարաններով:
Նկատենք, որ հրդեհի արդյունքում ամբողջությամբ այրվել է երկհարկանի փայտյա բնակելի շինություն՝ վեց ժամանակավոր կացարանով:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ