Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար անհասկանալի են պարոն Զուրաբյանի մոտեցումները». «Իրատես de facto»

Նոյեմբեր 26,2013 12:31

Ներկայացնում ենք հատված «Իրատես de facto» թերթի հարցազրույցից՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ:

– Լևոն Զուրաբյանն օրերս, ներկայացնելով կառավարությանն ուղարկված իրենց հարցապնդումը, որպես լուծում առաջարկել էր կառավարությանը՝ «ինքնահրկիզվել»։ Հիմա ի՞նչ, պատրաստե՞նք կրակմարիչները։

– Նախ ինձ համար անհասկանալի են պարոն Զուրաբյանի մոտեցումները, որոնք նախնադարյան համայնական կարգերում էին մոդայիկ։ Իսկ ավելի կոնկրետ, եթե առաջարկներ ունեն, կառավարությունը միշտ հայտարարել է, որ բաց է ցանկացած ուժի հետ քննարկումներ ծավալելու համար:

– ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց նաեւ, որ տարեկան բյուջեից 2,5 մլրդ դոլար է թալանվում: Այդքան գումարն ի՞նչ են անում իշխանությունները:

– Դա անհասկանալի թիվ է: Եթե թալանի մասին հայտարարություններ է անում, թող պաշտոնապես դիմի դատախազություն, եւ համապատասխան մարմինները հետաքննություն կանցկացնեն:

Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930