«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթում Հայաստանը կներկայանա երրորդ համարի ներքո: Վիճակահանության տվյալներով մրցույթի մասնակիցները ելույթ են ունենալու հետեւյալ հերթականությամբ.
1.Շվեդիա
2.Ադրբեջան
3.Հայաստան
4.Սան-Մարինո
5.Մակեդոնիա
6.Ուկրաինա
7.Բելառուս
8.Մոլդովա
9.Վրաստան
10.Նիդերլանդներ
11.Մալթա
12.Ռուսաստան
Այս տարի մրցույթի կանոնակարգում որոշակի փոփոխություն է կատարվել: Վիճակահանությանը մասնակցել են հենց մրցույթի մասնակիցները, ոչ թե պատվիրակությունների ղեկավարները, ինչպես եղել է նախկինում:
«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին՝ «Be Creative» նշանաբանի ներքո: Հայաստանը Եվրոպայի այս հեղինակավոր պատանեկան մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ:
Ընդհանուր առմամբ, մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր:
Տեղեկացնենք նաեւ, որ սկսվել է մասնակիցների մրցութային հագեցած շաբաթը: Նկարահանվել է արդեն մասնակիցների ելույթից առաջ ցուցադրվող բացիկը: Բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ձայնագրվել է նոր երգ, որը կրում է «Be Creative» խորագիրը:
«Մանկական Եվրատեսիլ- 2013» տարբերանշանը Puzzle Man է: Փազլ հավաքում են աշխարհի բոլոր երեխաները, որը զարգացնում է երեխայի ստեղծագործական միտքը և խորհրդանշում է տարբեր մասնիկներից բաղկացած միասնություն: Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաները կհամախմբվեն մեկ գաղափարի շուրջ «Եղի′ր ստեղծագործ»:
Մրցույթն Առաջին ալիքը կցուցադրի նոյեմբերի 30-ին՝ ժամը 21:45-ին:
Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին